Հայաստանի երիտասարդ բռնցքամարտիկները այս տարիքային խմբի հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի եւ մարզիչ Արթուր Ուլիխանյանի ղեկավարությամբ մեկնել են Վրաստան: Քութաիսի քաղաքում նրանք մասնակցելու են Ակակի Կակաուրիձեի հուշամրցաշարին:
Քութաիսիի ռինգում հանդես կգան 51 կգ քաշային Թումաս Թովմասյանը, 54 կգ՝ Գագիկ Զոհրանյանն ու Գոռ Ազիզյանը, 57 կգ՝ Մանվել Պետրոսյանը, 60 կգ՝ Գոռ Բեգլարյանը, 63,5 կգ՝ Արման Միսկարյանն ու Արես Հակոբյանը, 67 կգ՝ Ռոբերտ Ենգիբարյանը, 71 կգ՝ Գարիկ Անթանոսյանը եւ գերծանր քաշային Ալբերտ Հարությունյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ