«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է գործարար Սիլվա Համբարձումյանը
Սերժ Սարգսյանը, փաստորեն, ձեր ցուցմունքների հիման վրա է հարցաքննվել: Ի՞նչ մանրամասներ են հայտնի այդ գործով:
Անկեղծ ասած, ես չգիտեմ՝ ինչու է նոր հարցաքննվել, քանի որ դա եղել է 2018-ի հոկտեմբերի սկզբին: Ես բազմիցս ասել եմ, որ մարտի 1-ի նյութերի հիման վրա են ինձ կանչել Հատուկ քննչական ծառայություն, որ քանի որ ես 2 մլն գումար ունեի փոխանցած, ինձ հարցնում էին, թե մարտի 1-ի հետ ես մասնակից եմ, թե ոչ: Ես էլ պատասխանել եմ, որ մարտի 1-ի հետ ես կապ չունեմ, կապ չունի՝ գումարը երբ է փոխանցվել, հարցեր տվեցին, թե ինչ գումար է: Ես տատանվում էի, բայց ի վերջո ասացի, որ ես այդ գումարը տվել եմ, որ ինձ չանհանգստացնեն, քանի որ ես մեծ գործարք ունեի անելու: Այդ ժամանակ, գիտեք, ամեն մի գործարքի մասին պետք է մանրամասն իմանային: Որպեսզի ինձ չխանգարեն, ես տվել եմ 3 մլն Սերժ Սարգսյանին, 3 մլն Ռոբերտ Քոչարյանին, 1 մլն էլ Արմեն Գևորգյանին: Ես իմ ցուցմունքից չեմ հրաժարվում, ասել եմ այն, ինչ իրականում կա:
Դուք բազմիցս տարբեր մարդկանց հետ կապված ասել եք, որ կաշառք եք տվել: Ընդհանրապես ընթացող քննությունները ձեզ գոհացրե՞լ են, որովհետև շատերն ասում են՝ շատ բան է ասվում, բայց անցնում, գնում է և որևէ մեկին մինչև վերջ չեն բացահայտում ու պատժում:
Կարդացեք նաև
Ես Սուրեն Խաչատրյանի համար էլ եմ դիմել դատախազությանը կապված Սուրեն Խաչատրյանի գողացած ապրանքի, գումարների հետ և մինչ օրս որևէ պատասխան չեմ տեսել:
Իսկ հիմա Սերժ Սարգսյանին քննելն ինչպե՞ս եք գնահատում: Արդյոք այստեղ քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ եք, թե ոչ:
Անկեղծ ասած, ես չեմ պատկերացնում, թե ինչու են իրեն հիմա քննում, ոչ թե 2018 թվականին, չէ որ նույն հոդվածն էր, նույն Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի: Ես մի անգամ ասուլիսում ասել եմ՝ բա երրորդն ո՞ւր է, եթե երկուսը կան, երրորդն էլ պետք է լինի:
Կարծում եք՝ վերջապես հերթը հասավ Սերժ Սարգսյանի՞ն:
Ինձ թվում է՝ գուցե սպասում էին, որ հակակոռուպցիոն կոմիտեն ստեղծվեր, կամ գուցե հարցաքննվել է այն ժամանակ, երբ արդեն քննիչներն ապացույցներ են բերել: Ես չեմ կարողանում ասել, թե ինչու հիմա, ոչ թե 3 տարի առաջ:
Այդ գումարները դուք անձա՞մբ եք փոխանցել, թե՞ միջնորդավորված է եղել:
Ինձ հետ միջնորդավորված աշխատել է Սամվել Մայրապետյանը, ինձ ասել են՝ Մայրապետյանի միջոցով, բայց Սերժ Սարգսյանի դեպքում Սամվել Մայրապետյանը չի տվել փողը, ոստիկանության համազգեստով մեկն էր, որի դեմքը լավ հիշում եմ, բայց անունը չեմ հիշում:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: