Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամի (նախարարի) պաշտոնում նշանակվել է Վարոս Հարությունի Սիմոնյանը: Որոշումը կայացվել է Հայաստանի Հանրապետության առաջարկի հիման վրա:
Վարոս Սիմոնյանն ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը: Ինչպես նաև ուսանել է Բրեդֆորդի համալսարանում (Մեծ Բրիտանիա): Երկար տարիներ շարունակ գիտական է գործունեություն իրականացրել և դասախոսել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում:
Նոր ԵՏՀ նախարարն աշխատանքի մեծ փորձ ունի իշխանության պետական մարմիններում և միջազգային համագործակցության բնագավառում:
2019 թվականի օգոստոսից Վարոս Սիմոնյանը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ մինչ այդ մի քանի տարի շարունակ զբաղեցրել է Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության առևտրային ներկայացուցչի (ատաշեի) պաշտոնը: Մասնագիտական գործունեության ընթացքում իր իրավասության տակ էին գտնվում եվրասիական տնտեսական ինտեգրման, ինչպես նաև արտաքին տնտեսական համագործակցության հարցերը:
Կարդացեք նաև
Մամուլի հաղորդագրություն