Լրահոս
Օրվա լրահոսը

Տաթևիկ Հայրապետյան. Միակ խնդիրը թշնամանքի հաղթահարման այդ կնոջ նկարի տակի գրառո՞ւմն էր՝ թուրքի մասին, թե՞ ավելի լուրջ խնդիրներ կան ամեն դեպքում

Նոյեմբեր 24,2021 14:04

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը

«Թուրքիային ու Բաքվին հարց եմ տալիս՝ ուզո՞ւմ եք ՀՀ-ն ոչնչացնել, թե ոչ, շարունակե՞ք ցեղասպանությունը», Նիկոլ Փաշինյան, 23.11.2021:

«100 տարի անց Թուրքիան Հարավային Կովկաս է վերադառնում՝ շարունակելու հայերի ցեղասպանության քաղաքականությունը: Դուք գիտեք, որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի կառավարության օրոք տեղի ունեցավ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, որին զոհ գնաց 1,5 մլն հայ: Բայց այդ ցեղասպան քաղաքականության նպատակը միայն էմոցիաները չեն կամ ատելությունը հայերի նկատմամբ: Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին՝ էքսպանսիոնիստական և կայսերական քաղաքականություն վարելու: Այս քաղաքականությունը մենք պետք է դիտարկենք այն ընդհանուր քաղաքականության համատեքստում, որ Թուրքիան վարում է Միջերկրածովյան տարածաշրջանում: Եվ այս քաղաքականության մեջ ընդգրկվում են ահաբեկիչները և վարձկանները: Միջազգային հանրությունը և հատկապես Եվրոպան պետք է շատ լուրջ գնահատական տա այս փաստին: Եթե Եվրոպան դա չանի, անհրաժեշտ է Թուրքիային այսպիսի էքսպանսիոնիստական քաղաքականությամբ սպասել Վիեննայի մոտակայքում», Նիկոլ Փաշինյան, 08.10.2020:

Հ. Գ. Կուզեի հասկանալ՝ միակ խնդիրը թշնամանքի հաղթահարման այդ կնոջ նկարի տակի գրառո՞ւմն էր՝ թուրքի մասին, թե ավելի լուրջ խնդիրներ կան ամեն դեպքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930