Կարնո (թուրք․ անվանումը՝ Էրզրում) Շենքայա գավառին ենթակա Թիմուրքայա թաղամասում գտնվող Վանք եկեղեցին ենթարկվում է գանձ որոնողների ավերածություններին։ Տեղի բնակիչները պահանջում են վերականգնել տասնյակ ժայռերով շրջապատված այս եկեղեցին՝ տվյալ բնակավայրում զբոսաշրջությունը խթանելու համար։
Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականը։
Աղբյուրի համաձայն՝ սույն եկեղեցին, որի կառուցման թվականն անհայտ է, ավերակի է վերածվել անտերության մատնված լինելու պատճառով։ Եկեղեցու մեծ մասը քանդվել է գանձագողերի ավերածությունների և բնության արհավիրքների հետևանքով։
Թիմուրքըշլա թաղամասի բնակիչներից Նիհաթ Դինչը թուրքական լրատվամիջոցի թղթակցի հետ զրույցում նշել է, թե իրենք ցանկանում են, որ եկեղեցին վերանորոգվի, որի շնորհիվ տվյալ բնակավայրում կզարգանա զբոսաշրջությունը։
Կարդացեք նաև
Թարգմանեց Մելինե ԱՆՈՒՄՅԱՆԸ