Ա1+. Հունաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացված է Սալոնիկ քաղաքում ադրբեջանական քարոզչական սադրանքի մասին:
«Դեսպանությունը իրենից կախված ամեն միջոց գործադրում է, համայնքային կառույցների հետ միասին, որպեսզի այդ սադրանքը չեզոքացվի եւ ապագայում չկրկնվի»,-ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Հունաստանի Սալոնիկ քաղաքում քաղաքային ավտոբուսների վրա տեղադրվել է Շուշի քաղաքի պատկերով գովազդ՝ ադրբեջանական տարբերակով անվանակոչված «Շուշա» գրառմամբ։ Այն հարուցել է հայկական համայնքի զայրութը։
Կարդացեք նաև