Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Սմարթֆոնները դարձել են մեր մարմնի մի մասը». Լեհ ռեժիսոր

Նոյեմբեր 24,2021 11:21

Լեհ ռեժիսոր, ձևավորող և ադապտացիաների հեղինակ Քշիշտոֆ Գարբաչեւսկու հետ հայկական լսարանի համար zoom հանդիպում կազմակերպվեց «ՀայՖեստ» փառատոնի շրջանակում: Գարբաչևսկին վիրտուալ իրականության տեխնոլոգիայով աշխատող առաջին լեհական թատրոնի ռեժիսորն է:

Գարբաչեւսկին Dream Adoption Society-ի հիմնադիրն է, որը կենտրոնանում է թվային արվեստի լեզվի զարգացման վրա՝ վիրտուալ և ընդլայնված իրականության թատրոնի և բեմադրության արվեստի տարածքում:

Իր պրակտիկայում Գարբաչեւսկին համատեղում է նորագույն տեխնոլոգիաները՝ կատարողական արվեստի և ինստալյացիաների հետ:

Ամենավառ օրինակներից մեկը նրա բեմադրած «Մակբեթն» է, որտեղ ռեժիսորը դասական շեքսպիրյան ողբերգությունը «հրամցնում» է ոչ դասական ձեռագրով՝ վիդեոինստալյացիա, էլեկտրոնային ձայն, համակարգչային հատուկ էֆեկտներ եւ այլն: Գարբաչեւսկին նաեւ իր ներկայացումներում խզում է կինոյի ու թատրոնի կապը, իր աշխատանքներն էլ անվանում է թատերականացված ինստալյացիաներ:

Zoom հանդիպման ժամանակ նա խոսեց համավարակի շրջանում վիրտուալ իրականության մեջ ստեղծագործելու առանձնահատկություններից, իր ձեւակերպմամբ՝ վիրտուալ իրականությունում արտիստներ կերտելուց, ապագայից, նոր տեխնոլոգիաների ներխուժումից մեր կյանք:

«Այսօր սմարթֆոններն ասես դարձել են մեր մարմնի մի մասը, փոխել մեզ… Այլեւս կարիք չկա գնալ գրադարաններ ու գրքեր փնտրել,հատկապես որ մեկ հպումով գուգլի միջոցով կարող ես գտնել քեզ անհրաժեշտ ցանկացած տեղեկատվությունն ասենք Վիքիպեդիայում»,- նշեց նա:

Անդրադարձ եղավ Սանկտ Պետերբուրգում իրականացրած իր էքսպերիմենտալ «Մակբեթին», որը ոչ միայն շոկ էր առաջացրել հանդիսատեսի, այլեւ ներկայացման մեջ ներգրաված դերասանների մոտ:

Հարց հնչեց՝ ինչ գիտի Գարբաչեւսկին հայկական թատրոնի մասին: «Համարյա ոչինչ…Գիտեմ միայն «ՀայՖեստն» ու փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանին»,-ասաց ռեժիսորը:

Նա խոսեց նաեւ Գերմանիայի, Ռուսաստանի եւ Լեհաստանի մասին՝ իբրեւ թատերական լավագույն դպրոցներ ու ավանդույթներ ունեցող երկրներ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Քշիշտոֆ Գարբաչեւսկու գլխավոր լուսանկարը՝ Վիքիպեդիայից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930