Մոլորակի մարդկանց առողջությանն ու կյանքին սպառնացող տարատեսակ վիրուսների ի հայտ գալն ու տարածումը ահագնացող չափեր է ընդունել և նվազման միտումը դեռևս տեսանելի չէ:
Իրավիճակի հրամայականն է դառնում հնարավոր բոլոր միջոցներով ընդլայնել մարդկանց իմունիտետի բարձրացման արդյունավետությունը:
Գործընթացին իր ծանրակշիռ մասնաբաժինն է բերել «ՍԻԳԱՐՈՆ» ընկերությունների խմբի մեջ մտնող «ԱՐՍՍԻ ԱԼՅԱՆՍ» ընկերությունը, որի կողմից կատարված ծավալուն ներդրումների և Հայաստանի սննդարդյունաբերության և առողջապահության ոլորտների փորձառու մասնագետների համատեղ ջանքերի շնորհիվ հաջողվել է մշակել և արտադրության կոչել «ARAMAX VICTORY» անվամբ, բուսական հիմքով կենսաբանական ակտիվ հավելումը:
Գովազդը պետք է լինի գովազդային բաժնում,ոչ թե մատուցվի որպես լուր։
Սա բիզնես բաժնում է, եւ «Առավոտի» առաջին էջում կա նշում, որ «Բիզնես» բաժնի նյութերը գովազդային են:
Կարծում եմ ազնիվ չեք։Ինքներդ էլ հասկանում եք,որ Ձեր այս տվյալ նյութի գովազդ լինելը, Ձեր նշված սխեմայով հնարավորինս թաքնված է և սովորական ընթերցողի համար բիզնես բաժին և գովազդ հասկացողությունները մեկ չեն,եթե նույնիսկ ինչ որ ձեր կարգավորումներում նշված է,որ դա նույն բանն է։
Ի՞նչն էր Ձեզ խանգարում,տվյալ նյութի վերնագրից առաջ շատ տեսանելի ձևով նշել,որ սա գովազդ է։
Մանավանդ,որ ձեր բիզնես բաժնում,մեծ թվով ոչ գովազդային նյութեր կան։
Ոչ: Եթե այդ բաժնում է՝ գովազդային է: