Լրահոս
Օրվա լրահոսը

Կարծես թե նավն ավելի է խորանում օվկիանոսի ալեկոծ ջրերում` մեզ զրկելով երբեւէ ափ դուրս գալու հնարավորությունից. «Հրապարակ»

Նոյեմբեր 24,2021 10:13

Արտաքին դաշտում` խնդիրներ, սահմանին` խնդիրներ, ներսում` խնդիրներ: Բարդ իրավիճակում է հայտնվել Հայաստանը: ՀՀ կառավարությունը պետք է փորձի լուծել այս բոլոր խնդիրները եւ, Փաշինյանի տերմինոլոգիայով ասած` «նավն ալեկոծվող օվկիանոսում հասցնի ափ»: Բայց, ցավոք սրտի, մենք չենք տեսնում այդ քայլերը, որոնք մեզ կմոտեցնեին ափին: Հակառակը` կարծես թե նավն ավելի է խորանում օվկիանոսի ալեկոծ ջրերում` մեզ զրկելով երբեւէ ափ դուրս գալու հնարավորությունից:

Ո՛չ արտաքին ասպարեզում, ո՛չ դիվանագիտական դաշտում, ո՛չ էլ ներքին հարցերում չկան լուծումներ, հուսադրող եւ իրավիճակ լիցքաթափող քայլեր: Ռուսաստան-Եվրոպա այլընտրանքի մեջ խարխափող մեր իշխանությունը, որը կարծում է, թե մի օր Ռուսաստանի, մյուս օրը` ԱՄՆ դեսպանին ընդունելը, մի օր Ռուսաստանի, մյուսը օրը` Ֆրանսիայի նախագահի հետ հեռախոսազրույց ունենալը շատ ճկուն արտաքին քաղաքականության դրսեւորումներ են, բայց չի կարողանում երկրի անվտանգության կայուն երաշխիքներ ապահովել:

Նույնկերպ չի կարողանում բանակը վերականգնել եւ սահմանին ՀՀ զինված ուժերի վերահսկողություն սահմանել: Բայց որ առավել տարօրինակ է` ներքին կյանքում էլ, որտեղ թերեւս ամենահեշտն է, չի կարողանում բարելավման հասնել: Այն ռեսուրսը, որը ծախսվում է ընդդիմության դեմ անպտուղ պայքարում, կարող էր ծախսվել հասարակությունը կոնսոլիդացնելու վրա, եւ դա նաեւ կամրացներ իշխանությունների թիկունքը դրսի «ճակատներում»:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930