Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զբոսաշրջիկ ենք ունեցել Նոր Զելանդիայից, Թուրքիայից, անգամ՝ Նիկարագուայից

Նոյեմբեր 24,2021 14:30

Այս տարի ամենաշատ զբոսաշրջիկները Հայաստան այցելել են Ռուսաստանի Դաշնությունից: ՌԴ-ից Հաայաստան է ժամանել 238 հազար 8 զբոսաշրջիկ: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում Ռուսաստանից մեր երկիր եկել է 125 հազար 212 զբոսաշրջիկ: Այս ցուցանիշները հրապարակել է ՀՀ վիճակագրական կոմիտեն՝ ամփոփելով մեր երկիր ժամանածների աշխարհագրական բաշխվածությունը:
Ուկրաինայից ՀՀ եկել է 15 հազար 715 զբոսաշրջիկ, Վրաստանից՝ 41 հազար 295: Զգալի պակասել է Ֆիլիպիններից եկածների թիվը: Եթե անցյալ տարի այդ երկրից հյուրընկալել էինք 5 հազար 404 զբոսաշրջիկի, այս տարի եկել են 1 336-ը:

Փոխարենը Ֆրանսիայից գրեթե հնգակի ավել զբոսաշրջիկ ենք այս տարի հյուրընկալել: Նախորդ տարի եկել են 2 հազար 348 մարդ, այս տարի Հայաստան է ժամանաել 10 հազար 619 զբոսաշրջիկ: Տաջիկստանիցայս տարի 200 զբոսաշրջիկ է եկել, 8 զբոսաշրջիկ էլ՝ Քենիայից: Վիետնամից 3-ին ենք հյուրընկալել, 13 մարդ էլ Վատիկանից է մեզ հյուր եկել: Սիրիայից 970 զբոսաշրջիկ է եկել, Ռումինիայից՝ 497:

Պորտուգալիայից նույնպես զբոսաշրջիկներ ենք ունեցել: Այս տարի այդ երկրից եկել է 254 մարդ, անցյալ տարի՝ 105 զբոսաշրջիկ: Չեխիայից Հայաստան է եկել 1255 զբոսաշրջիկ. Անցյալ տարի Չեխիայից եկածները 202-ն էին: Ուզբեկստանից մեր երկիր է եկել 655 զբոսաշրջիկ, Շրի Լանկայից՝ 24, Շվեյցարիայից՝ 860, Շվեդիայից 1941, Նորվեգիայից՝ 191: Նոր Զելանդիայից 51 մարդ ենք հյուրընկալել: Մեկ զբոսաշրջիկ էլ Նիկարագուայից ենք ունեցել: Գրեթե քառակի աճել է Նիդերլանդներից եկած զբոսաշրջիկների թիվը: Նախորդ տարի մեր երկիր է եկել 1248 զբոսաշրջիկ, այս տարի՝ 5 հազար 971:
377 զբոսաշրջիկ էլ Չինաստանից է եկել մեր երկիր:

Թուրքիայից էլ զբոսաշրջիկներ ունեցել ենք: Այս տարի եկել է 2154 մարդ, անցյալ տարի կիսով չափ պակաս: Պակիստանից 3 մարդ ենք հյուրընկալել, Սալվադորից՝ 5, Նիգերիայից էլ 21 զբոսաշրջիկ է եկել Հայաստան: Մոլդովայից 513 հյուր ենք ունեցել, Մյանմայից՝ 78: Ամերիկայի Միացյալ նահանգներից այս տարի Հայաստան է եկել 24 հազար 347 զբոսաշրջիկ: Անցյալ տարի ԱՄՆ-ից եկել էր ընդամնեը 3 հազար 821 մարդ: Միացյալ թագավորությունից 2 հազար 709 մարդ ենք հյուրընկալել, Մեքսիկայից՝ 86, Մարոկկոյից 7, Մալթայից 19 զբոսաշրջիկ է եկել: Ճապոնիայից էլ 125 հյուր ենք ունեցել: 711 մարդ էլ Ղրղըզստանից է եկել, որպես զբոսաշրջիկ: Ղազախստանից 3 հազար 131 մարդ է ժամանել Հայաստան, Հունգարիայից՝ 356, Հունաստանից՝ 1195, Հորդանանից՝ 560: Նախորդ տարվա համեմատությամբ, Հնդկաստանից եկած զբոսաշրջիկների թիվը զգալի աճել է: Այս տարի 15 հազար 244 զբոսաշրջիկ ենք հյուրընկալել, անցյալ տարի Հնդկաստանից մեր երկիր 2 հազար 884-ն է եկել: Հարավային Աֆրիկայից էլ ենք զբոսաշրջիկներ ունեցել՝ 249 մարդ: Կորեայից՝ 93, Կուբայից՝ 25 մարդ է եկել:

Կոստա Ռիկայից էլ 3 մարդ է, որպես զբոսաշրջիկ Հայաստանը նախընտրել: Կիպրոսից 235 մարդ է եկել, 1312 զբոսաշրջիկ էլ՝ Կանադայից: 126 մարդ Խորվաթիայից է եկել, Լյուքսեմբուրգից՝ 55-ը: Լիտվայից՝ 476, Լատվիայից 461 զբոսաշրջիկներ են եկել Հայաստան: Իրաքից 2 հազար 992 մարդ ենք հյուրընկալել, Իրանից՝ 68 հազար 830, Իտալիայից էլ 1429 զբոսաշրջիկ է եկել: Իսրայելից՝ 1424 մարդ է ժամանել մեր երկիր, Իսպանիայից՝ 1376, Իռլանդիայից էլ՝ 186, Թուրքմենստանից 2154, Էստոնիայից՝ 313, Զիմբաբվեից էլ 16 մարդ է եկել մեր երկիր:

Եգիպտոսից 10 զբոսաշրջիկ ենք ունեցել, Դանիայից՝ 468, Գերմանիայից էլ մեր երկիր են եկել 7 հազար 978 զբոսաշրջիկներ, Բրազիլիայից՝ 220, Բուլղարիայից 1056, Բելգիայից՝ 4 հազար 507, Բելառուսից 5 հազար 53, Արաբական Միացյալ Էմիրություններից էլ Հայաստան է եկել 4 հազար 617 զբոսաշրջիկ, Ավստրիայից՝ 1033, Ավստրալիայից՝ 239, Ալժիրից հյուրընկալել ենք 6 զբոսաշրջիկ, Ալբանիայից՝ 51:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930