Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Ե՞րբ ենք մենք սխալ գործել

Նոյեմբեր 24,2021 15:00

Այս հարցի պատասխանն այնքան էլ ակնհայտ չէ, որքան առաջին հայացքից է թվում

Ամերիկացի հայտնի տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Դուգլաս Նորթը մի տեսություն էր առաջարկել, ըստ որի, ազգերը գտնվում են զարգացման տարբեր աստիճաններին (առաջին հերթին նա նկատի ուներ, բնականաբար, տնտեսական վիճակը) այն պատճառով, որ ժամանակին, պատմության ընթացքում նրանք սխալ ընտրություն են կատարել, ընտրել են սխալ, անարդյունավետ ինստիտուտներ, որոնք թույլ չեն տվել դուրս գալ ավելի բարձր հետագծի վրա: Այդ մոտեցումն արմատապես հակասում է Հայաստանում ընդունված գրեթե համընդհանուր համոզմունքի, որ ամեն ինչ պայմանավորված է անձերով: Մեր երկրում բոլորը «գիտեն», թե ով, երբ ու ինչու է սխալ գործել. «Այ, եթե այսինչը կամ այնինչը լիներ ավելի պարկեշտ եւ հայրենասեր, ապա մեր երկիրը կբարգավաճեր»: Եվ տրվում են անուններ՝ ըստ մարդու կամ մարդկանց խմբի քաղաքական ճաշակի: Բոլորը գիտեն նաեւ «դեղատոմսը». մինչեւ որ Լեւոնը (Ռոբերտը, Սերժր, Նիկոլը) իրենց շրջապատով չվերանան (չոչնչացվեն, չդատվեն), այս երկրում ոչ լավ բան չի լինի: Այդ, թույլ տվեք ասել, «նեղճակատ» մտածելակերպով մենք հեռուն չենք գնա: Նման մոտեցման «աշխարհաքաղաքական» տարբերակը հետեւյալն է՝ «ամեն ինչ լավ կլինի, եթե ռուսները գնան (կամ՝ եթե ռուսները մնան)»: Մինչդեռ ամեն ինչ այդքան պարզունակ չէ:

Փորձենք նայել այլ երկրների փորձը: Ամերիկացի քաղաքագետ Ռոբերտ Պատմանը 1990-ական թվականներին, ուսումնասիրելով Իտալիայի հյուսիսի եւ հարավի տնտեսական տարբերությունները (որոնք հիմնականում պահպանվել են առայսօր), նշում է, որ այդ տարբերությունների հիմնական պատճառներից մեկն այն ընտրությունն էր, որը կատարվել էր 1000 տարի առաջ. հյուսիսն ու կենտրոնը ընտրել էին հանրապետությունը, հարավը՝ միապետությունը, եւ դա ստեղծեց համապատասխան ինստիտուտներ ու մշակույթ, որն էլ, ի վերջո, ազդեց տնտեսության վրա:

Ռուսաստանցի տնտեսագետ Ալեքսանդր Աուզանը օրինակ է բերում իր երկրի պատմությունից: 14-րդ դարում Եվրոպայում ժանտախտի սարսափելի համաճարակ էր, որը տարավ բնակչություն 1/3-ը, համաճարակը Մոսկվա հասավ 1353 թվականին: Մարդկային ռեսուրսը դարձավ «դեֆիցիտ»՝ չէր բավարարում տնտեսական խնդիրները լուծելու համար: Ինչպե՞ս վարվել: Արեւմտյան Եվրոպայում սկսեցին բնակչությանը գայթակղել՝ առաջարկելով լրացուցիչ սեփականություն, բերքի մի մասը եւ այլն: Իսկ Մոսկովյան թագավորությունը (այդ ժամանակ Ռուսաստան ժամանակակից իմաստով չկար), ինչպես նաեւ մի շարք այլ արեւելաեվրոպական պետություններ գնացին այլ ճանապարհով: Նրանք մտածում էին հետեւյալ տրամաբանությամբ. քանի որ մարդկային ռեսուրսը «դժվար ճարվող ապրանք» է, իսկ հողը շատ է, եկեք այդ «ապրանքը» վերցնենք եւ ուժով կցենք հողին: Այդպես առաջացավ ճորտատիրությունը, որը զուգակցվում էր ինքնակալական համակարգի հետ: Ինքնակալությունը տարբերվում է եվրոպական միապետությունից, քանի որ անմիջապես մտնում է տնտեսական համակարգի մեջ: Իսկ ճորտատիրությունը տարբերվում է ավանդական ավատատիրական հարաբերություններից, որովհետեւ այս դեպքում ավատատիրոջ եւ հպատակի հարաբերություններին մշտապես միջամտում է պետությունը:

Վերապահում անենք, որ մինչեւ 18-րդ դարը ճիշտ կամ սխալ որոշումներն ընդունում էր վերնախավը՝ այն մարդիկ, որոնք այդ որոշումներն իրագործելու լծակներ ունեին: Միայն Ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո «ժողովուրդը» (ինչ իմաստ էլ ներդնենք այդ առաձգական հասկացության մեջ) սկսեց որոշակի, բայց, կարծում եմ, ոչ որոշիչ գործոնի դեր խաղալ: Հնարավո՞ր է արդյոք, որ այս կամ երկրի վերնախավը (էլիտան) հասկանար, որ գնում է սխալ ճանապարհով: Իհարկե, հնարավոր է: Սակայն այդ ընտրությունը «հետողորմյա անելն» այնքան էլ հեշտ բան չէ: Ամբողջ խնդիրն այն է, որ սխալ ընտրված ինստիտուտները, գրված եւ չգրված կանոնները սկսում են արտացոլվել մշակույթի մեջ, որը պահպանում է ոչ արդյունավետ ինստիտուտները, իսկ վերջիններս թույլ չեն տալիս, որ փոխվի մշակույթը: Եթե, ենթադրենք, օսմանյան, պարսկական եւ ռուսական կայսրություններում ապրելը մեր՝ հայերիս մեջ սերմանել է կաշառքի ինստիտուտը, ապա 2-3 դարերի ընթացքում դա դարձել է մեր մշակույթի (արժեքային եւ վարքային նպատակադրումների) անբաժանելի մասը, եւ երբ փորձ է արվում ներմուծել քաղաքացիների եւ բյուրոկրատիայի հարաբերությունների մեկ այլ՝ ավելի արդյունավետ ինստիտուտ, 3 հարյուրամյա մշակույթը դրան խոչընդոտում է, իսկ մյուս կողմից՝ կաշառքի ինստիտուտը թույլ չի տալիս, որ մարդիկ ղեկավարվեն այլ արժեքներով: Այդպիսով, ստեղծվում է «հունի էֆեկտը», երբ ազգն իրեն, կոպիտ ասած, պատեպատ է տալիս, բայց, ի վերջո, շարունակում է իր շարժումը նույն հունով:

Հիմա ամենակարեւոր հարցը, որի պատասխանը ես չունեմ: Եթե ընդունենք, որ հայկական պետությունն ընթանում է սխալ հունով (մտածող մարդկանց համար դա, կարծում եմ, ակնհայտ է), եւ եթե վերը շարադրված տեսությունը ճիշտ է, ապա ե՞րբ ենք մենք սխալ թույլ տվել, եւ ինչո՞ւմն էր այդ սխալը: Դա տեղի է ունեցել վերջին 30 տարվա ընթացքո՞ւմ, գուցե 100 տարվա խնդի՞ր է (եթե հաշվի առնենք պետականություն կառուցելու մեր նախորդ փորձերը), թե՞ պիտի գնանք ավելի հեռու ժամանակներ եւ, ասենք, հարցնենք, թե ինչու մեզ մոտ լուրջ փորձեր չեն արվել՝ բարեփոխելու Հայ առաքելական եկեղեցին: Նկատի ունեմ ոչ թե դոգմատները, այլ եկեղեցու սոցիալական դերը: Ինչո՞ւ մեզ մոտ չի եղել Ռեֆորմացիա, Իվան Ահեղ, Պետրոս Առաջին կամ Օտտո Բիսմարկ: Դարձյալ առաջարկում եմ մտածել դրա մասին: Բայց՝ մտածել այս կամ այն ղեկավարի անձնական հատկանիշներից դուրս:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Aha says:

    I think the reforms mentioned by the author have all occurred in states where the elite decided -out of necessity and its own interests – that reforms/modernization of mindset and behavior was necessary to make the state more effective. Armenians have not had a state for a very long time and the church function was essentially that of a preserver (at times low level administrator) of the nation, always operating in a defensive logic, keeping what already exists without pressure to modernize and therefore without the necessity to go through phases of introspection and self-criticism, which would lead to moral growth.

    Increase in the effectiveness of the nation was indirectly undertaken by the state where the Armenian population lived (Persian, Ottoman, Russian empires). There was no need for the church to come-up with a recipe to reform the community. it would be futile (and probably not tolerated) since the Sultan, the Shah, the Tsar already planned their own reforms for their subjects. The Armenian church was thus constantly preoccupied by preserving the Armenian identity, keeping it unique with respect to the majority. It also had to prove its loyalty to the head of state by not straying too far away from the mainstream ideology of the empire. Think of the antithesis of that: the Mkhitaryan fathers who were instrumental in elevating Armenian identity to a more sophisticated level. It is probably because they were given full autonomy and did not have the constraints tied to the political role of the traditional church (preserving the nation and remaining faithful to the emperor), which was never sufficiently free for deep thinking.

    A parallel can be drawn with the catholic churches in Ireland and Quebec (Canada), both were very conservative institutions that preserved the identity of both communities under colonial rule for centuries but without taking their subjects to the next level, that role was left to new generations of progressive revolutionaries who were able to reform their societies. In the case of Armenians the genocide did not allow that to happen, the ARF was very progressive for its time (early 20th century) but there was no more society/country to reform, besides diasporan communities (again under constrains of a foreign state/majority). The communists did the job in eastern Armenia, but with a soviet/russian sauce which remains to be adapted to the new reality of independence. As paradoxical as it sounds the 2020 war is a catalyst for the Armenian elite to reform itself. So we are learning, evolving, and questioning (this article by the author being proof), but slowly and painfully. Hopefully we will complete our update on time in order to preserve the independence.

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930