Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք հիմա էլ ուղիղ խոսում ենք եւ Ադրբեջանի հետ ուղիղ խոսելու առիթները եւ հնարավորությունները բաց չենք թողնելու». Փաշինյան

Նոյեմբեր 23,2021 23:58

«Մենք հիմա էլ ուղիղ խոսում ենք եւ Ադրբեջանի հետ ուղիղ խոսելու առիթները եւ  հնարավորությունները բաց չենք թողնելու: Մեր արտգործնախարարները օգտագործում են հնարավորությունները հանդիպելու: Հիմա մեր ՊՆ նախարարները կապի մեջ են: Կարող է պարզվի էֆեկտիվ չի, բայց այն, որ մենք պետք է փորձենք հաղթահարել այս իրավիճակը քաղաքական մեթոդներով ու միջոցներով, մեր շահերը պաշտպանենք, մենք պետք է փորձենք գնալ այս ճանապարհներով»,- այսօր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին:

Հարցին՝ ինչո՞ւ այս մեկ տարվա ընթացքում չեն իրականացվել Վարդենիսից դեպի Գորիս եւ էլ ավելի հարավ նոր սահմանային հատվածների համապատասխան ինժեներական, ամրաշինական աշխատանքները, ինչո՞ւ չեն նորմալ ապահովել այդ սահմանագիծը պահող զինվորների նյութատեխնիկական հարցերը, ինչո՞ւ նորմալ չեն սարքվել Գորիս-Կապան եւ Կապան-Ճակատեն այլընտրանքային ճանապարհները, Որոտան, Շուռնուխ եւ այլ վտանգված բնակավայրերի հետ կապն ապահովող ճանապարհները՝ Փաշինյանը պատասխանեց, որ եթե առաջնորդվեին այն կանխավարկածով, որ Հայաստանը դիտավորյալ Ղարաբաղը տալիս է, այդ աշխատանքները նախապես արված կլինեին: Նա քննադատեց, թե բանակը փորձում էին ներքաշել քաղաքականության մեջ, բա զինվորականները ո՞նց իրենց գործով զբաղվեին. «Դրանից առաջ զանգում ասում էին՝ պայմանավորված է, եկեք Երեւան, բա այդ ամեն ինչը անվտանգային հետեւանք չէ՞ր ունենալու: Այո, վատ է, որ չի արված, բայց այսօր Սյունիքի հարցերով զբաղվող աշխատանքային խումբը նոր տրանսպորտային միջոցներ է ձեռք բերել, որպեսզի Ճակատեն-Կապան ներքաղաքային տրանսպորտային հաղորդակցությունն ապահովվի՝ լրիվ անվճար: Բարձրավան, Որոտան, Շուռնուխ, Քաշունի ճանապարհաշինական հսկայական աշխատանքներ են արվում»: Նա վստահեցրեց, թե ամեն ինչ անում են՝ ճգնաժամը հաղթահարելու համար, բայց դա չի նշանակում, որ անընդհատ պիտի փորձեն մարդկանց մեջ խուճապային տրամադրություն առաջացնել:

«Միլիարդների ծրագրեր ենք իրականացրել Սյունիքում: Դա մեր պարտքն է, պիտի անենք»,- ասաց վարչապետը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930