«Զանգեզուրը մերն է, այս մերն է, այն մերն է…Հայաստանը մերն է…Սա շատ նմանվում է միջազգային խուլիգանության: Ադրբեջանը փորձ է անում տարածաշրջանը վերածել ջունգլիների»,- այսօր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին: Նա ասաց, որ ժողովրդավարության գագաթնաժողովին դա է ի ցույց դնելու՝ միջազգային մեխանիզմները փորձելով գործի դնել՝ ընդդեմ Ադրբեջանի:
Խոսելով ՀԱՊԿ-ի մասին՝ Փաշինյանն ասաց, որ չի կարծում, թե Հայաստանը կդիտարկի ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը, այն մեր ռազմավարական դաշնակցի՝ ՌԴ-ի հետ հարաբերվելու կարեւոր խողովակ է. «Պիտի մի քանի կարեւոր փաստ արձանագրենք: Դա իրողություն է, պետք է ճանաչել: Օրինակ, ՀԱՊԿ երկրներից մի քանիսը վերջերս Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ թուրքական աշխարհի ռազմավարություն ստորագրեցին: Սա իրողություն է, որը չի կարող համատեքստի վրա չազդել: Հաջորդ իրողությունն այն է, որ ՌԴ-ն ՀՀ-ի ռազմավարական գործընկերն է եւ այդ գործընկերությունը չափազանց արժեքավոր է: Չափազանց բարձր եմ գնահատում ռուս խաղաղապահների գործունեությունը: Պիտի արձանագրենք, որ ՌԴ-ն այնուամենայնիվ, Ադրբեջանի թշնամին չէ, Ռուսաստանը բարեկամ եւ դաշնակից երկիր է նաեւ Ադրբեջանի համար, սա է պատճառը, որ ՌԴ-ն փորձում է ոչ ուժային միջոցներով լուծումներ գտնել»:
Փաշինյանը նաեւ ընդգծեց, որ ՀՀ-ն սահմանափակված չէ իր օրակարգը հետապնդելու միջազգային ամենատարբեր օղակներում ու ատյաններում. «Մենք չենք կարող հրաժարվել աջակցելու մեր որեւէ գործընկերոջ առաջարկից»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ