Ներհանրապետական կյանքում չի նվազում բնակարանային հարցի սրությունը: Շարունակվող բնակարանաշինական ծրագրերի արդյունքում արդեն այս տարի հարյուրավոր բնակարաններ շահառուներին կհանձնվեն:
Շուշիի մի խումբ բնակիչներ մտավախություն ունեն, թե ցուցակներում անճշտություններ կան: Հրապարակում կայացած հավաքից հետո պարզվեց, որ բնակարանների տրամադրման ցուցակներ, որպես այդպիսին դեռ չկան: Դրանց կազմմանը մասնակցելու հրավեր ստացան նաև հավաքը նախաձեռնողները: