Լրահոս
Օրվա լրահոսը

«Չճշտված տեղեկություններով՝ այդ 24 զինծառայողները գերեվարվել են». վարչապետ Փաշինյան

Նոյեմբեր 23,2021 22:40

Նոյեմբերի 10-ից հետո ՀՀ տարածքներ հայտնվե՞լ են ադրբեջանական վերահսկողության ներքո, թե՞ ոչ, եթե այո, ինչպե՞ս բալանսը չի փոխվել, ինչպես հայտարարել էր ԱԺ-ում: Այսօր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում պատասխանելով այս հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այո, 2020-ի նոյեմբերի 10-ից հետո 40-45 քկմ հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո եւ դա մայիսի 12-ին Ադրբեջանի հայտնի ներխուժումն է, որը միջազգային հանրությունը դատապարտվել է: Մենք հենց դա ենք ասում, որ այդ ագրեսիան պետք է վերացվի: Բալանսը իհարկե փոխվել է»:

Հարցին՝ ի՞նչ տեղեկություններ ունեք այն 24 զինծառայողների մասին, որոնց հետ կապը, ՊՆ հաղորդմամբ, ընդհատվել էր՝ Փաշինյանը պատասխանեց. «Չճշտված տեղեկություններով՝ այդ զինծառայողները գերեվարվել են: Չճշտված տվյալների համաձայն, ավելի մեծ թվով զինվորներ են գերեվարվել: Մի մասը, որ մենք մտածում էինք, որ զոհված են, իրականում գերեվարված են՝ չճշտված տեղեկությունների համաձայն»:

Փաշինյանը ի մի բերեց տվյալները՝ ունենք 6 հաստատված զոհ, ունենք 24+8 գերեվարված: Գերեվարվածների մեջ կան վիրավորներ, որոնցից առնվազն մեկը թեթեւ վնասվածք չի ունեցել: Մի իրավիճակում է գերեվարվել, երբ ինքը չէր կարող դիմադրել. «Մենք նրանց բոլորի վերադարձի ուղղությամբ շատ ինտենսիվ աշխատում ենք»:

Գերիներին քրեական հետապնդման ենթարկելու իր աղմկահարույց հայտարարության հետ կապված Փաշինյանն ասաց. «Եթե զինվորը գերի է ընկել, բա չքննե՞նք ինչ հանգամանքներում է գերեվարվել: Քրեական գործեր պետք է հարուցվեն: Ի վերջո կա օրենք եւ օրինականություն, պետք է յուրաքանչյուր դեպք բնորոշվի օրենքի եւ օրինականության զինվորական երդման հարաբերության մեջ»: Նա ասաց. «Այնպես չստացվի, որ գերի ընկնելը….մենք գիտենք մի իրավիճակ, երբ զինծառայողը հերոսաբար կռվել է, պաշտպանել իր հայրենիքը եւ մեծ հավանականությամբ անգիտակից, դիմադրության ոչ ընդունակ վիճակում գերի է հանձնվել: Զենքը կորցնելու համար կա որոշակի ընթացակարգ, դա քրեական պատասխանատվություն է ենթադրում: Մոռանա՞նք, որ պետություն ենք, չենք մոռանալու, ինչքան էլ շատ ուժեր կան, որ ուզում են այդպես տեղի ունենա: Բա զինվորական երդումը ոչ մի բան չնշանակող բա՞ն է: Պետք է ամեն դեպք քննվի, որտեղ կա քրեական պատասխանատվության հիմք, պետք է հետեւի, որտեղ չկա՝ չպետք է հետեւի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930