Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ Պուտինի ու Ալիեւի հետ հանդիպման մասին. «Իսկ ո՞վ է ասել, որ ասում են՝ նոյեմբերի 9-ին պետք է լինի քննարկում, Հայաստանը պետք է վազի»

Նոյեմբեր 23,2021 21:30

Եղե՞լ է Պուտին-Ալիեւ-Փաշինյան հանդիպման օնլայն հանդիպման նախնական  պայմանավորվածություն նոյեմբերի 9-17-ի միջակայքում, եթե այո, ով է հրաժարվել եւ ինչու: Այս հարցն այսօր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում պատասխանելով այս հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եղել է գաղափար եռակողմ հանդիպում կազմակերպելու. «Ես ասել եմ, որ այդ հանդիպման գաղափարը մեզ համար քննարկելի է եւ խնդրահարույց է: Նոյեմբերի 9-ը դժվար եւ ծանր, դառը օր է մեզ համար, բայց եթե պարզվի, որ նոյեմբերի 9-ի հանդիպման արդյունքներով մենք կկարողանանք համաձայնվել կոնկրետ արդյունքի շուրջ, ասենք, լուծել գերիների հարցը, ես պատրաստ եմ այդ դառնությունը վերցնել ու մասնակցել այդ օրինակ համաժողովին: Հետո, երբ պարզվել է, որ նման համաձայնության, ցավոք, չենք կարող գալ եւ տեսակետները տարբեր են, ես արձանագրելով, որ նոյեմբերի 9-ի սիմվոլիկան այնքան էլ լավը չէ, ասել եմ, խնդրել եմ, որ հանդիպումը կազմակերպի նոյեմբերի 15-ին: Ինձ ասել են՝ եկեք նոյեմբերի 26-ին, ես ասել եմ՝ դա էլ է ինձ համար ընդունելի»:

Նա ասաց, որ գաղափար է եղել, որ գուցե ոչ թե առցանց, այլ դեմ առ դեմ հանդիպում լինի, Փաշինյանը համաձայնել է:

Վարչապետն ասաց, որ ՀՀ-ն պատրաստ է փոխհամաձայնության գալ, բանակցել, բայց այսպիսի սիմվոլիկաների միջոցով Ադրբեջանը փորձ է անում Հայաստանի նկատմամբ կիրառել ագրեսիվ հարկադրանքի եւ շանտաժի քաղաքականություն. «Ես Անվտանգության խորհրդի  վերջին  նիստում ասացի, որ ՀՀ-ն չի տրվելու այդ շանտաժային քաղաքականությունը, որքան էլ մենք հասկանում ենք մեր վիճակի խոցելիությունը, որովհետեւ արդեն այդ գործելակերպով Ադրբեջանը թիրախավորում է ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը եւ ժողովրդավարությունը»:

Փաշինյանը կրկնեց, որ նոյեմբերի 9-ը մեզ համար ծանր օր է. «Իսկ ո՞վ է ասել, որ ասում են՝ նոյեմբերի 9-ին պետք է լինի օնլայն քննարկում, Հայաստանը պետք է վազի: Մենք ասել ենք՝ պատրաստ ենք, եթե կոնկրետ խնդիր լուծեք: Եթե չեք կարողանում խնդիր լուծել, ամենայն հարգանքով, շատ ծանր օր է դա մեզ համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930