Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Փչացածն ու ծախվածը դուք եք, որ գործադիրի ու ԱԺ սենյակներում նստած՝ մեր հասցեին կեղտոտ բաներ եք հորինում»․ Նաիրի Հոխիկյան

Նոյեմբեր 23,2021 19:33

«Ազատագրական շարժում» նախաձեռնող խմբի՝ Հանրապետության հրապարակում այսօր տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ այսօր շարժման անդամ Նաիրի Հոխիկյանը հայտարարեց՝ երեկ, երբ իրենք բազմամարդ երթ իրականացրին Երեւանի փողոցներում, քաղաքական շրջանակները սկսեցին վարկաբեկել իրենց։ «Մեզ ստոր ստերով են մեղադրում, ասում, թե աշխատում ենք այս կամ այն երկրի համար։ Կեղծիք են տարածում, թե մենք հենց «իրենց պրոյեկտն» ենք։ Հարգելի քաղաքացիներ, մենք «պրոյեկտ» չենք, մենք որեւէ մեկի կուսակցությունը չենք պաշտպանում, մենք ապաքաղաքական, ազգային շարժում ենք։ Հայտնի խոսք կա՝ ամեն մարդ մտածում է իր փչացածության մակարդակով։ Դուք եք այդ փչացածներն ու ծախվածները, որ գործադիրի ու ԱԺ սենյակներում նստած՝ մեր հասցեին կեղտոտ բաներ եք հորինում»,-ասաց Նաիրի Հոխիկյանը։

«Մենք նահանջող չենք, հետ կանգնող չենք։ Սա համազգային, համահայկական նախաձեռնություն է»,-հավելեց նա։

Նաիրի Հոխիկյանը նաեւ հայտնեց, որ երթին ներկա են մասնակիցներ Վարդենիսից, Արմավիրից, Սիսիանից, Հրազդանից, ինչպես նաեւ մի շարք հասարակական կազմակերպությունների անդամներ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ից «Ազգային-ազատագրական շարժում» նախաձեռնող խումբը քաղաքացիներին համախմբման կոչ է անում՝ Երեւանից սկսելով բողոքի երթեր։ Մասնակիցներն իշխանությունից պահանջում են կանխել սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը, թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն, լիարժեք զինել առաջնագիծը եւ պաշտպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930