«Մեզ վարկաբեկում են իշխանությունից եւ ընդդիմությունից։ Դա նշանակում է, որ մենք ճիշտ ճանապարհին ենք եւ խառնել ենք շատերի ծրագրերը։ Եկեք ազնիվ լինենք ու մարդկանց գործերով ճանաչենք։ Խոսքերից հոգնել ենք ու խոսքերին գերի դարձել»,-«Ազատագրական շարժում» նախաձեռնող խմբի՝ Հանրապետության հրապարակում այսօր տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց շարժման անդամ, փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը։
Նա հարցադրում արեց․ «Ո՞ր քաղաքական ուժը համաձայն չէ մեր պահանջների հետ։ Մենք վերկուսակցական շարժում ենք։ Եթե համաձայն չեք պահանջների հետ, քննադատեք, վարկաբեկեք, բայց մեր պահանջները դրանք են»։ Ապա Արա Զոհրաբյանը եւս վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ արեց իջնել հրապարակ եւ պատասխանել իրենց հարցերին․ «Ինքն իրեն ցույց է տալիս որպես ժողովրդական գործիչ, ուրեմն թող չխուսափի ժողովրդից, դուրս գա եւ պատասխանի մեր հարցերին»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ից «Ազգային-ազատագրական շարժում» նախաձեռնող խումբը քաղաքացիներին համախմբման կոչ է անում՝ Երեւանից սկսելով բողոքի երթեր։ Մասնակիցներն իշխանությունից պահանջում են կանխել սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը, թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն, լիարժեք զինել առաջնագիծը եւ պաշտպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈԻՔԻԱՍՅԱՆ