Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի եռակողմ հանդիպումը նախատեսվում է նոյեմբերի 26-ին Սոչիում: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Նախատեսվում է ուսումնասիրել 2020թ. նոյեմբերի 9-ին և 2021թ. հունվարի 11-ին երեք երկրների առաջնորդների պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև ուրվագծել տարածաշրջանում կայունության և խաղաղ կյանքի ձևավորման հետագա քայլերը,- ասվում է հաղորդագրության մեջ:- Հատուկ ուշադրություն կդարձվի առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի զարգացման և վերականգնման հարցերին»:
Նախատեսվում է նաև, որ Պուտինն առանձին հանդիպումներ կանցկացնի Ալիևի և Փաշինյանի հետ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ