Այսօր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում խոնարհումի և խնկարկման հուշ-ցերեկույթ էր:
Թատերականի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները, ինչպես ամեն օր, այսօր էլ իրենց մտքում հետադարձ հայացք ձգեցին դեպի ոչ հեռու 2020-ի դժնդակ օրերը:
Կարդացեք նաև
Պատերազմն անմասն չանցավ նաև թատերականցիների կողքով: Ինստիտուտի վեց ուսանող և շրջանավարտ բռնեցին անմահության ճանապարհը, իսկ երկուսի ճակատագիրը դեռ անհայտ է:
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանն իր խոսքում նշել է, որ հերոս տղաների ներկայությունն ապահովելու համար մի միջոց է նաև խոնարհումի պատի բացումը:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Լուսանկարները՝ Ռազմիկ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ