Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ՀՀ վարչապետի համար բոլոր առաջարկներն ընդունելի են, դա նշանակում է, որ այդ առաջարկները բխում են մեր շահերից, դրանով ամեն ինչ ասված է». Անդրանիկ Քոչարյան

Նոյեմբեր 23,2021 15:29

Մոսկվան ի՞նչ առաջարկներ է արել Երեւանին սահմանազատման, սահմանագծման աշխատանքների հետ կապված, որոնք ընդունելի են Հայաստանի վարչապետի համար: Այսօր լրագրողների այս հարցին ի պատասխան՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Եթե ՀՀ վարչապետի համար բոլոր առաջարկներն ընդունելի են, դա նշանակում է, որ այդ առաջարկները ընդունելի լինելով՝ բխում են մեր շահերից, դրանով ամեն ինչ ասված է: Դա կապված է նաեւ այն քարտեզների հետ, որ ձեզ բոլորիդ անընդհատ հետաքրքրում են: Եթե Հայաստանի վարչապետն ասում է, որ ընդունելի է, դա նշանակում է, որ զրոյական կետն է չէ՞ ընդունելի: Ուրեմն այդ կետի գոյությունը ամրապնդվում է: Անմիջապես կմտնենք սահմանազատման, սահմանագծման կետի դաշտ: Դա այն հենքն է, որտեղից պետք է ասես՝ այս գիծը որտեղո՞վ պետք է անցնի, անցե՞լ է, թե՞ չի անցել: Տեսեք, դուք ասում եք՝ ո՞ր թվականի քարտեզով: Կան քարտեզներ, որոնք պետք է ունենան իրավական հիմք՝ հաստատված ինչ-որ միջազգային կառույցների կողմից: Իհարկե, 1920-ականների քարտեզը, որն ունի իրավական հիմք, մեզ տալիս է բավականին բանակցելու եւ ակնկալիք ունենալու հնարավորություն: Ո՞նց պետք է այդ պրոցեսը գնա: Շատ հասարակական կառույցներ կան, որ ասում են՝ չէ, բերեք մեզ հետ համաձայնեցրեք, թե չէ գնում ենք փողոց փակելու: Բերեք տեսնենք՝ այդ ի՞նչ քարտեզներ են»:

Հարցին՝ մարդիկ իմանալու իրավունք չունե՞ն՝ Քոչարյանը պատասխանեց, որ գաղտնի չի մնալու, բայց գործընթացի ժամանակ շատ բան լինելու է գաղտնի. «Դուք մտածո՞ւմ էիք ինչ են բանակցում նախկին արտգործնախարարները կամ նախկին նախագահները՝ նախկին ֆուտբոլային դիվանագիտության պրոցեսում»:

Լրագրողները հիշեցրին՝ ձեր իշխանությունը այլ խոստումներ էր տալիս ու եկել էր՝ բացահայտելու՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Մեր իշխանությունը այնուամենայնիվ պահել է ամենակարեւոր խոստումը՝ ինքը ժողովրդի թիկունքում որեւէ բան չի անելու, դրա համար էլ ստացել է այդ քվեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930