Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է օրենքում իրավական հստակեցում մտցնել Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքների վերաբերյալ

Նոյեմբեր 23,2021 15:10

Նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել ԱՀ ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը։

Օրակարգի առաջին հարցը ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումն էր, որը ներկայացրել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։

Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է օրենքում իրավական հստակեցում մտցնել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքների վերաբերյալ:

Նախագիծը արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը։

Երկրորդ հարցը «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»,«Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»,«Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»,«Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,«Հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատավարության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,«Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկումն էր։

 

Փաթեթը լիազորված էր ներկայացնելու ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը։

Օրինափաթեթով առաջարկվում է, որ հարկադիր կատարման ծառայությունն այսուհետ ապահովի ոչ միայն դատական ակտերի հարկադիր կատարումը, այլև անբողոքարկելի վարչական ակտերի հարկադիր կատարումը:

Մի շարք փոփոխություններով առաջարկվում են, որ հարկադիր կատարման ծառայության բարձրագույն կամ գլխավոր խմբերի թափուր պաշտոններում նշանակում կատարելիս առաջնահերթությունը տրվի հարկադիր կատարման ծառայության, այնուհետև՝ զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության, քննչական կոմիտեի, փրկարարական և քրեակատարողական ծառայությունների այն ծառայողներին (այդ թվում՝ նախկին ծառայողներին), ովքեր բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար հարկադիր կատարողներին ներկայացվող պահանջները, իսկ հարկադիր կատարման ծառայությունում առաջատար խմբի հարկադիր կատարողի կամ տեսուչի թափուր պաշտոն առաջանալու դեպքում նախ այն համալրվելու է արտամրցութային կարգով՝ այդ պաշտոնին նշանակելով հարկադիր կատարման ծառայության այն ծառայողին կամ տվյալ պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող այն անձին, ով բավարարում է տվյալ պաշտոնին նշանակվելու համար հարկադիր կատարողներին ներկայացվող պահանջներին։

Առաջարկվող փոփոխությամբ օրենքից հանվում է հարկադիր կատարողների եկամուտների հայտարարագիրը, քանի որ այն արդեն իսկ կարգավորված է «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» օրենքով:

Օրենքի կարգավորման շրջանակներից հանվել է նաև հարկադիր կատարողների դրամական ապահովումը, քանի որ այն սահմանված է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով։ Ելնելով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված սկզբունքներից (…հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հիմնավորված հարաբերակցությունների ապահովում, համարժեք աշխատանքի և փորձառության համար համարժեք վարձատրություն, ծառայության ընթացքում պետական ծառայողների ավելի բարձր պաշտոններ զբաղեցնելու ձգտման խթանում…), առաջարկվում է հարկադիր կատարման ծառայության առանձնահատկություններով պայմանավորված՝ օրենքում կատարել փոփոխություններ՝ Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսելով հարկադիր կատարման ծառայության ծառայողներին տրվող հավելավճարի վճարման դեպքերը, չափերը և կարգը սահմանելու հնարավորություն` սահմանելով հարկադիր կատարման ծառայության ծառայողների համար նոր սոցիալական երաշխիքներ:

4 կողմ ձայնով օրինափաթեթը ընդունվել է հանձնաժողովի կողմից։

Զեկուցողները պարզաբանումներ են տվել պատգամավորների բարձրացրած հարցերին։

Ներկայացրած օրինագծերը կքննարկվեն առաջիկա ԱԺ հերթական նիստում։

Նիստին ներկա էին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը։

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930