Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ընդդիմադիրներ, մենք ձեզ մրցակից չենք, խանդի մեջ չներգրավվեք»․ ազատագրական շարժումը բուհերի բակերում է

Նոյեմբեր 23,2021 14:49

«Վստահ եմ՝ բուհերի որոշ ղեկավարների կողմից ուսանողների հանդեպ փափուկ ուժի կիրառում կամ ճնշում կլինի, որպեսզի նրանք չմասնակցեն այս գործընթացներին։ Հիշեցնում եմ, որ դասախոսը լուրջ առաքելություն ունի եւ իր օրինակով է կրթում ուսանողներին։ Հիշեք, որ գիտակից քաղաքացի եք»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Զարթոնք» կուսակցության անդամ, ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը` դիմելով ուսանողներին ու դասախոսներին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ից ազգային-ազատագրական շարժումը քաղաքացիներին համախմբման կոչ է անում՝ Երեւանից սկսելով բողոքի երթեր։ Մասնակիցներն իշխանությունից պահանջում են կանխել սահմանազատման հակահայկական ծրագիրը, հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը, թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն, լիարժեք զինել առաջնագիծը եւ պաշտպանել ՀՀ տարածքային  ամբողջականությունը: Երթի մասնակիցներն այսօր քայլում են բարձրագույն ուսումնական հաստատությունների մոտով եւ իրազեկում բողոքի երթի մասին, խոսում անվտանգային սպառնալիքներից ու խնդիրներից։

A protest action demanding not to sign the demarcation and delimitation program and publicly present what documents and conditions have being discussed with Azerbaijan took place in front of the RA Government’s building

«Սա վերկուսակցական շարժում է։ Ընդդիմադիրներ, մենք ձեզ մրցակից չենք, խանդի մեջ չներգրավվեք։ Եթե իսկապես ընդդիմադիր եք, մենք ձեզ չենք խանգարելու։ Սայլապանս կառապանիդ վնաս չէ։ Ընդդիմադիր ուժերի խայթոցներին մենք չենք անդրադառնալու, որովհետեւ մեզ չենք համարում մրցակից։ Մեր խնդիրն է՝ համախմբել եւ ազգակործան ծրագիրը խափանել»,-հայտարարեց Արա Զոհրաբյանը։ Նա իշխանության ներկայացուցիչներին եւս հորդորեց պաշտպանել իրենց պահանջները․ «Եթե իսկապես հայրենասեր եք, մտեք ձեր ղեկավարների մոտ եւ պահանջեք, որ զինեն առաջնագիծը։ Չկա մոբիլիզացիա, չկա աշխարհազոր։ Սա անթույլատրելի է։ Մենք հիմա չենք խոսում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին, որովհետեւ դա երկրորդական է։ Երբ մարդիկ համախմբեն, ապազգային գիծ տանողները դուրս են թռչելու, եւ համախմբված ժողովուրդն է իր կամքը թելադրելու»։

Ինչ վերաբերում է իշխանական պատգամավորների մեղադրանքներին, թե այս շարժման մասնակիցները խուճապ են տարածում եւ երեւակայական ինչ-որ փաստաթղթի մասին խոսում, Արա Զոհրաբյանը զարմացավ․ «Խուճապը պոզով-պոչով է լինո՞ւմ ․․․ մենք իշխանության անգործությունից ենք խուճապի մեջ։ Ադրբեջանցի զինվորների լկտի պահվածքը տեսե՞լ եք։ Ինչո՞ւ աշխարհազոր չի ձեւավորվում։ Մենք սթափվելու կոչ ենք անում, որ թշնամին ներս է եկել, ի՞նչ անենք, սթափվելու կոչ չանե՞նք։ Ինչպե՞ս կարելի է միջանցքի մասին խոսել, երբ չկա անվտանգության երաշխիք, երբ գերիները վերադարձված չեն»։

Հավելենք, որ այսօր 17:00-ին Հանրապետության հրապարակում հանրահավաք կլինի։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930