Լրահոս
Օրվա լրահոսը

«Այլեւս կաշառքները, խրախուսումները տրամադրվում են ոչ միայն պարգեւավճարների տեսքով, այլ նաեւ կոնկրետ բուքմեյքերական ընկերություններ այցելելով». Աննա Մկրտչյան

Նոյեմբեր 23,2021 14:40

Բացի դատավոր Արմեն Դանիելյանից, ուրիշ հերոսի անուն չգիտե՞ն. այսօր հրավիրած ասուլիսում հեգնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը: «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն էլ հավելեց, որ միջդատական վարույթում այդ «հերոսը» Սիլվա Համբարձումյանն է:

Հարց եղավ՝ նորաստեղծ հակակոռուպցիոն կոմիտեի երրորդ վարչության՝ հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ պետ Հրաչյա Մուշեղյանը, որը Սերժ Սարգսյանին ներգրավել է, որպես մեղադրյալ, կարգավիճակ է փոխել, պարզվել է, որ հայտարարագրել է 6 հողամաս, 39 մլն դրամ կանխիկ գումար, պարզվել է, որ նրա ընտանիքի անդամի հայտարարագրում 2019-ին նշվում է խաղատների ու շահումով խաղերից ստացած եկամուտ՝ 5400$, հնարավոր է, որ բուքմեյքերական ընկերության հետ կոնտակտով ստացած եկամուտ է, այսինքն, ունենք քննիչ, որ կազինո է խաղում, ինչպե՞ս կարձագանքեք: Աննա Մկրտչյանը պատասխանեց, որ 3 տարվա ընթացքում Սերժ Սարգսյանի գործում որեւէ փաստական տվյալ չի փոխվել, փոխվել են հրահանգավորումները, որ արդեն մեղադրյալի կարգավիճակ տան. «Ինչ վերաբերում է քննիչի ունեցվածքին ու այդ կասկածելի հայտարարագրին, ես ուզում եմ կասկած հայտնել, նաեւ Նիկոլ Փաշինյանի սիրած արտահայտությամբ՝ օդում կախված լուրերի համաձայն, այլեւս կաշառքները եւ խրախուսումները տրամադրվում են ոչ միայն պարգեւավճարների տեսքով, այլ նաեւ կոնկրետ բուքմեյքերական ընկերություններ այցելելով, այդտեղ հաղթանակներ ձեւակերպելով ու այդ հաղթանակներում միգուցե իրենց մատուցած ծառայությունների համար գումարներ վերցնելով: Ի՞նչն է խանգարում իրենց բուքմեյքերականների միջոցով ստանալ խրախուսումները, որոնք կոնկրետ մեղադրական եզրակացությունների համար են տալիս կոնկրետ գործերով»:

Member of ‘Armenia’ faction Aram Vardevanyan, secretary of the faction Artsvik Minasyan and member of ‘I have honor’ faction Tigran Abrahamyan, secretary of the faction Hayk Mamijanyan give a press conference

Վարդեւանյանն էլ ասաց, որ Հրաչյա Մուշեղյանը 300.1 հոդվածով մեղադրանք առաջադրելու որոշում կայացնողն է, այն հոդվածով, որը հետո հակասահմանադրական ճանաչվեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930