Լրահոս
Օրվա լրահոսը

131 հարկ վճարողների մոտ ՊԵԿ-ն արձանագրել է ապրանքներ առանց համապատասխան ձեռք բերման փաստաթղթերի 

Նոյեմբեր 23,2021 14:01

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն, մանրածախ վերավաճառքով զբաղվող տնտեսվարող սուբյեկտներից պարբերաբար տեղեկություններ են ստացվում առ այն, որ իրենց մատակարարված ապրանքների համար մեծածախ առևտրով կամ արտադրությամբ զբաղվող անձանց կողմից ոչ բոլոր դեպքերում են տրամադրվում համապատասխան հաշվարկային հաշիվներ: Փոխարենը մեծածախ առևտրով զբաղվող տնտեսվարողների հայտնած տեղեկություններով՝ պատկերը հակառակն է ստացվում: Վերջիններս պնդում են, թե իրենցից պահանջում են, որ մատակարարված ապրանքների դիմաց համապատասխան փաստաթղթեր չկազմվեն:

Նշված տեղեկությունների մասով փաստական տվյալներ ձեռք բերելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետի որոշման հիմքով վերջին մեկ ամսվա ընթացքում ձեռնարկվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանրապետության ամբողջ տարածքում: Ձեռք բերվող տեղեկությունների լրիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու նպատակով ամենօրյա ռեժիմով միջոցառումները միաժամանակ իրականացվել են ինչպես գնորդ, այնպես էլ մատակարար տնտեսվարողների մոտ: Սկզբում հետազոտվել են առևտրային կետերում առկա չփաստաթղթավորված ապրանքային մնացորդները, այնուհետև պարզվել են դրանց մատակարար տնտեսվարող սուբյեկտների տվյալները, մատակարարումների հաճախականությունը և ծավալները: Դրանից հետո աշխատանքները շարունակվել են մատակարարումներ իրականացրած անձանց մոտ` համադրելով ձեռք բերված փաստական տվյալները հաշվապահական ձևակերպումների հետ: Ստացված ելակետային տվյալների հիմքով ՕՀ միջոցառումների շրջանակներում բացահայտվել են հարկային իրավախախտումներ կատարած անձանց շրջանակը, միաժամանակ հաշվարկվել են ինչպես գնորդ, այնպես էլ մատակարար անձանց ստվերային շրջանառության ծավալները:

 Արդյունքում,  131 հարկ վճարողի մոտ արձանագրվել է առանց համապատասխան ձեռք բերման  փաստաթղթերի  ապրանքներ, իսկ վերջիններիս, առանց համապատասխան փաստաթղթերի ապրանքներ է մատակարարել 107 հարկ վճարող: Հաշվի առնելով օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակները, հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների նախազգուշացման և կանխման շրջանակներում, վերը նշված 131 տնտեսվարող սուբյեկտներից արդեն իսկ 45-ը ներկայացրել է ճշտված հաշվարկներ, որի արդյունքում իրացման շրջանառությունն ավելացել է շուրջ 339 միլիոն դրամով: 8 դեպքով հայտնաբերվել է պարտադիր դրոշմապիտակավորման ենթակա չդրոշմապիտակավորված ապրանքներ:

Այս դեպքերի վերաբերյալ նյութերն ուղարկվել են  ՊԵԿ իրավաբանական վարչություն՝ համապատասխան վարույթներ իրականացնելու նպատակով:

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է զերծ մնալ, ինչպես ապրանքների մատակարար, այնպես էլ գնորդ հանդիսացող տնտեսվարող սուբյեկտներին միմյանց միջև կատարվող գործարքները սահմանված կարգով չփաստաթղթավորման դեպքերից:

Նշված մատակարար հանդիսացող հարկ վճարողների մոտ աշխատանքներ են տարվում վարչական պատասխանատվության հարցը լուծելու, միաժամանակ պակաս վճարված հարկային պարտավորությունների վերականգման ուղղությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում.

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930