Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ջհանգիրյանին ու Կարեն Անդրեասյանին կանչում են ԱԺ՝ հարցերին պատասխանելու

Նոյեմբեր 23,2021 13:42

«Ո՞նց է ստացվում, էր արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթներ է հարուցում բացառապես այնպիսի դատավորների նկատմամբ, որոնք վայելում են հանրային եւ մասնագիտական  հանրույթի վստահությունը»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:

Հիշեցնենք, որ դատարաններում գործերի՝ օրենքով սահմանված կարգով բաշխման խախտմամբ, ինչպես նաեւ արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությանը խոչընդոտող փաստերն ուսումնասիրելու նպատակով օրենքի ուժով ընդդիմության նախաձեռնությամբ ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով:

Արամ Վարդեւանյանն ասաց, որ ՔՊ-ականների ներկայությունից ազատվել են, որպես հրավիրյալներ կմասնակցեն «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների անդամները: Քննիչ հանձնաժողովն այսօր արդեն իսկ դիմումներ է հասցեագրելու ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանին եւ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին՝ խնդրելով, որ ներկայանան ԱԺ եւ պատասխանեն հարցերին:

Վարդեւանյանը հեգնեց, որ իրավաբաններով նույնիսկ մտածում են, որ պատռեն իրենց դիպլոմները, որովհետեւ նույն դիպլոմից ունի նաեւ դատավոր Արմեն Դանիելյանը. «Արմեն Դանիելյանը կարողանում է մարդ կալանավորի, բայց հարց է առաջանում՝ այլ բան կարողանո՞ւմ է անի, թե՞ ոչ»:

Քննիչ հանձնաժողովը գործունեության ավարտին ներկայացնելու է զեկույց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930