Aravot.am-ի տեղեկություններով, քիչ առաջ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը բավարարել է ՔԿՀ-ի եւ պրոբացիայի ծառայության միջնորդությունը, որոնք տվել էին դրական բնութագիր դատապարտյալի համար: Դատարանը հրապարակել է ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունու մասին որոշումը. նա պայմանական վաղաժամկետ ազատվել է:
Նրա պաշտպաններից Ռոբերտ Ռեւազյանն ու Արսեն Արծրունին մասնակցել են որոշման հրապարակմանը:
Հիշեցնենք, որ Արսեն Արծրունին անազատության մեջ էր 28 տարի: Ձերբակալվել է 1994-ի դեկտեմբերին «Դրոյի գործի» շրջանակներում՝ սպանությունների պատվեր տալու մեղադրանքով, իսկ 1996-ի դեկտեմբերին դատապարտվել մահապատժի։ 2003-ին ՀՀ նախագահի կողմից մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։ ՀՀ Վերաքննիչ դատարանը 2018-ին մերժել է Արծրունուն պայմանական վաղաժամկետ ազատելու բողոքը։
Երեկ դատարանում նրա շահերը ներկայացրել են Արսեն Արծրունու մյուս պաշտպանները՝ փաստաբաններ Հայկ Ալումյանն ու Նարինե Ռշտունին: