Երևանը դիմել է Մոսկվային՝ միջնորդելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում, «Ազատության» հետ զրույցում ասաց արտգործնախարարի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
Նրա խոսքով, Հայաստանի մի շարք գործընկերներ, այդ թվում՝ Ռուսաստանը պատրաստակամություն են հայտնել միջնորդելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում։ Հայկական կողմը Կրեմլին է դիմել։
«Մի շարք միջազգային գործընկերներ, այդ թվում Ռուսաստանը, հայտարարել են, որ պատրաստ են աջակցել հայ-թուրքական կարգավորման գործընթացին։ Եվ մենք Ռուսաստանին հայտնել ենք, որ պատրաստակամ ենք առանց նախապայմանների հայ-թուրքական կարգավորման գործընթաց սկսելու։ Երբ և եթե նման գործընթաց սկսվի, բնականաբար, մենք դրա մասին տեղեկատվություն կտրամադրենք», – ասաց Հունանյանը։
Սարգիս ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: