Հարցազրույց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ
– Պարոն Գրիգորյան, ծանո՞թ եք առաջիկայում ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությանը:
– Այս պահին փաստաթուղթ ստորագրելու վերաբերյալ որեւէ պայմանավորվածություն չկա։
– Տեսնում ենք, որ Ադրբեջանի գերնպատակն այս պահին Սյունիքով միջանցք ստանալն է։ Ձեզ նման բան պարտադրո՞ւմ են։
Կարդացեք նաև
– Ի՞նչ է նշանակում՝ ձեզ պարտադրում են։
– Օրինակ՝ վերջնագիր ներկայացնեն, շանտաժով ճնշեն կամ գուցե գործընկերային մակարդակում առաջարկեն, որ «Խաղաղության համաձայնագրին» եւ ապաշրջափակմանը հասնելու համար պետք է անպայման միջանցք տրամադրել։
– Ես առաջին օրվանից՝ եռակողմ հանդիպման, եւ հիմա էլ ասում եմ եւ վերահաստատում եմ՝ եռակողմ աշխատանքային խումբը գործում է 2020 թ․ նոյեմբերի 9-ի եւ 2021 թ․ հունվարի 11-ի մանդատի շրջանակներում, որոնցում որեւէ խոսք միջանցքի կամ միջանցքային տրամաբանության մասին չկա եւ գոյություն չունի։ Ըստ այդմ՝ որեւէ պարտադրանքի մասին խոսել այն հարթակում, որի մասին Դուք հարց եք տալիս, իմաստ չունի, որովհետեւ չկա նման բան։
– Լավ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի վերաբերյալ Ռուսաստանից երեք առաջարկ է ստացել, եւ երեքն էլ ընդունելի է ձեզ համար։ Ծանո՞թ եք այդ առաջարկների բովանդակությանը։
– Դուք նաեւ ապաշրջափակման հարցերով ձեւավորված եռակողմ հանձնաժողովի անդամ եք, կասե՞ք, թե ուր եք հասել այդ քննարկումներում եւ կարողանո՞ւմ եք ընդհանուր հայտարարի գալ։
– Էս պահին ես չեմ կարող ասել, որ մենք ունենք ընդհանուր հայտարարի եկած իրավիճակ, բայց մենք ունենք մշակված, քննարկված բազմաթիվ տարբերակներ ապաշրջափակման տեխնիկական եւ փորձագիտական մակարդակում՝ ըստ տեխնիկական հնարավորությունների, բայց դեռեւս վերջնական պայմանավորվածություն, թե որոնք են գործելու, այս պահին չունենք։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: