Լրահոս
Օրվա լրահոսը

Վիկտոր Կրիվոպուսկով. ՀՀ ղեկավարությունը կարծում է, որ հնարավոր է սահմանազատում՝ առանց հաշվի առնելու Արցախի կարգավիճա՞կը, թե՞ Արցախն արդեն հանձնել են. «Հրապարակ»

Նոյեմբեր 23,2021 10:51

Հարցազրույց ՀՀ-ում ՌԴ դեսպանության նախկին խորհրդական, «Ռոսսոտրուդնիչեստվո» ընկերության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովի հետ 

– Մոսկվայում Պուտին-Փաշինյան-Ալիեւ եռակողմ հանդիպումը չկայացավ, դեկտեմբերի 15-ին տեղի կունենա երկկողմ հանդիպում՝ Ժան Միշելի  հովանու ներքո։ Ինչո՞ւ, ըստ Ձեզ, Մոսկվայի փոխարեն՝ Բրյուսել։

– Երկկողմ կամ բազմակողմ հանդիպումները պարտադիր չէ, որ անցկացվեն միայն Մոսկվայում։ Ադրբեջանա-արցախյան հակամարտության խնդիրը միայն եռակողմ հարաբերությունների խնդիր չէ, թեպետ, այո, սկզբունքորեն այն շատերի մոտ կարող է զարմանք առաջացնել։ Բայց արցախյան ճակատում եւ դրան հաջորդած իրադարձություններից հետո, մասնավորապես հայ-ադրբեջանական սահմանին․․․

– ՀՀ տարածքում։

– Այո, ՀՀ տարածքում, եւ դրանք, ըստ իս, բավականաչափ արձագանք չգտան միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից։ Այո, եղավ մեր Պնախարարի միջամտությունը, բայց այն չիջեցրեց էսկալացիայի սրությունը։ Բայց այստեղ ՀՀ դիրքորոշումը․․․ դե, Ադրբեջանի հետ կապված ամեն ինչ հասկանալի է․ այս երկրին հիմա կարելի է ամեն ինչ։ Բայց թե այն, ինչ իրեն թույլ է տալիս հայկական կողմը, այ, այստեղ բազում հարցեր կան։ Այն, որ բազմաթիվ հակասական քայլեր են արվում երկկողմ եւ բազմակողմ՝ Հայաստան-ԵՄ հարթակներում, Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակներում, սա նույնպես, ըստ երեւույթին, որոշ նստվածք է թողնում Հայաստան-Ադրբեջան զարգացումներին հետեւող բոլոր անձանց մոտ։

– Կարծում եք, որ մեր ղեկավարությունն այնպիսի մազոխիստ է, որ չի՞ դիմում օգնության համար։ Գուցե ՌԴ-ից հասկացրել են, որ մի՞ դիմեք։

– ԼՂ-ի ճանաչում․ նորից խոսքեր, բայց մինչ օրս ոչ մի կոնկրետ բան․ Արցախը ճանաչված չէ։ Անընդհատ խոսվում է սահմանի սահմանազատման ու սահմանագծման մասին։ Իսկ ինչպե՞ս անել սահմանազատում, եթե Արցախի ճակատագիրը որոշված չէ։ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը կարծում է, որ հնարավոր է Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ սահմանազատում անել՝ առանց հաշվի առնելու Արցախի կարգավիճա՞կը, թե՞ Արցախն արդեն հանձնել են։ Եթե այսօրվա դրությամբ Հայաստանը չի ճանաչել Արցախը․․․․ եթե չեն հավատում իրավական փաստաթղթերին եւ համարում են, որ նման դեպքերում Ռուսաստանն անհրաժեշտ պահին չի գալիս, ապա, կներեք, կա՛մ դուրս եկեք․․․ կա՛մ էլ՝ դուք չե՞ք հավատում ՀԱՊԿ-ի կանոնադրական-իրավական փաստաթղթերի գոյությանը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930