Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Առաջարկվում է դպրոցների ուսումնադաստիարակչական և վարչական գործընթացների կառավարումը վերապահել տարբեր ղեկավարների․ «Փաստ»

Նոյեմբեր 23,2021 10:11

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Հանրակրթության մասին» օրենքում: Փոփոխություններից մեկը վերաբերում է դպրոցների տնօրենների հավաստագրման գործընթացին, առաջարկվում է ներդնել ատեստավորման ընթացակարգ։ Հավաստագրման ընթացակարգից հանվել է հարցազրույցի փուլը, բացը կլրացվի՝ թեստավորման հարցաշարում իրավիճակային և կառավարչական հմտությունները ստուգող հարցեր ավելացնելով։ Նշվում է՝ տնօրենի թափուր պաշտոնը համալրելու առավել արդյունավետ տարբերակ է ընդունվել տնօրենի նշանակումը կրթության պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի կողմից՝ հայտարարված մրցույթի ընթացակարգային փուլերը հաղթահարած թեկնածու(ներ)ից: Բացի դրանից, նախագծով դպրոցի կառավարման գործընթացը բաժանված է երկու հիմնական մասի՝ ուսումնական և վարչատնտեսական։

Ներկայում այս երկու ուղղությունները ղեկավարում է դպրոցի տնօրենը։ Առաջարկվում է ուսհաստատության ուսումնադաստիարակչական և վարչական գործընթացների կառավարումը վերապահել տարբեր ղեկավարների. ուսումնադաստիարակչական գծով գործադիր մարմինը կլինի ուսումնական մասի տնօրենը, վարչատնտեսական գործընթացի ղեկավարումը կիրականացնի վարչատնտեսական մասի ղեկավարը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930