Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդիկ չեն արժանանում այն վերաբերմունքին, որպիսին կլիներ ցանկացած նորմալ, բարոյական իմպերատիվներ ունեցող հանրության արձագանքը. «168 ժամ»

Նոյեմբեր 23,2021 09:30

Հանրային հոգեբանության մեխանիզմն այնպիսին է, որ քաղաքացին բակային զրույցում նզովում է Նիկոլ Փաշինյանին և շտապում է տուն՝ մասնակցելու ծննդյան արարողությանը, որի պատվավոր հյուրը փաշինյանական իշխանության որոշումները դակող պատգամավորը կամ դատավորն է։

Մեկ այլ քաղաքացի հայհոյում է հողը թուրքին հանձնողին, բայց շքամուտքում հարգալից բարևում է թուրքի դեմ բողոքի ակցիա անողին դաժանաբար բերման ենթարկող իր հարևան ոստիկանին։

Մեկ ուրիշը սոցցանցում անհասցե գրառմամբ քննադատում է իշխանությանը, բայց հարմար առիթ է փնտրում որևէ ուսապարկի գլխահակ բարևելու ու պետական որևէ տենդերից իր փայը ստանալու համար։

Այս և բազմաթիվ այլ օրինակներ վկայում են այն մասին, որ մենք՝ որպես հասարակություն, չունենք արատավոր երևույթներն ու դրանցում այս կամ այն չափով ներգրավվածներին մերժելու, պարսավանքի ենթարկելու հանրային մեխանիզմներ։ Մենք ստեղծում ենք կատարվողի հետ չհամակերպվելու հանրային իմիտացիա, բայց հանդուրժում ենք կատարվողի մեջ իրենց պատասխանատվությունն ունեցող մեր ազգականին, բարեկամին, հարևանին։

Այսինքն՝ գլոբալ առումով Հայաստանում կատարվողը մարդու խնդիր է, որովհետև Հայաստանն այս իրավիճակին հասցրած քայլերը կատարվել ու կատարվում են մարդկանց կողմից, մարդկանց միջոցով, բայց այդ մարդիկ չեն արժանանում այն վերաբերմունքին, որպիսին կլիներ ցանկացած նորմալ, բարոյական իմպերատիվներ ունեցող հանրության արձագանքը։ Իսկ դա նշանակում է, որ քանի դեռ հասարակությունն իր կողքին հանդուրժում է հազարավոր այդ մարդկանց, նրանք շարունակելու են կատարել հող հանձնելու, դրա դեմ պայքարողին ասֆալտին հանձնելու, դիվանագիտորեն հողի հանձնումը ձևակերպելու, դրանք Ազգային ժողովում դակելու և բազմաթիվ նման այլ հրահանգներ՝ աշխատանքից հետո պատվավոր տեղ զբաղեցնելով իրենց ազգականի կամ հարևանի խնջույքի սեղանին ու հոտընկայս խմելով հայրենիքի կենացը։

Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930