Ինչո՞ւ Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Համիդը չանցկացրեց «բարենորոգումներ», որոնք պարտավորվել էր անել եւ հակառակը՝ կազմակերպեց հայերի արյունալի ջարդեր: «Որովհետեւ նա նենգ էր, արյունարբու եւ հանցագործ», – կպատասխանենք մենք եւ, բնականաբար, զուտ հուզական մակարդակով ճիշտ կլինենք: Սակայն քաղաքական մտածողությունը պահանջում է դրանից առաջ անցնել եւ հասկանալ, թե ինչն էր նրան հնարավորություն տվել այդկերպ վարվել: Սուլթանը տարբերակ ուներ գնալու հենց այդ ճանապարհով, որովհետեւ ստացել էր եվրոպական տերությունների աջակցությունը, իսկ այդ տերությունների համար Օսմանյան կայսրության ամրապնդումն այն ժամանակվա աշխարհաքաղաքական վիճակում շատ ավելի կարեւոր էր, քան հայերի կամ այլ ազգերի տառապանքները: Դա ցավալի է, գուցե նաեւ՝ ցինիկ է հնչում, բայց ես վստահ եմ, որ եթե մենք ուզում ենք պետություն ունենալ, ապա պիտի կարողանանք իրականությանը նայել սառը հայացքով:
Ի՞նչն է Ռուսաստանի համար ավելի կարեւոր՝ քրիստոնեական համերաշխությո՞ւնը, թե՞ Հայաստանի եւ Ադրբեջանի վրա հնարավորինս մեծ ազդեցության պահպանումը, ինչպես նաեւ Թուրքիայի հետ տնտեսական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը, որը միլիարդավոր դոլարների գին ունի: Կարելի է հոգոց հանել՝ «ո՜վ, անիրավ աշխարհ», իսկ կարելի է սթափ նայել իրավիճակին: Ավելորդ չէ հիշել, որ դարեր առաջ Բյուզանդիան նույնպես հաճախ քրիստոնեական համերաշխություն չէր դրսեւորում Բագրատունյաց, իսկ այնուհետեւ Կիլիկյան թագավորությունների հանդեպ, որովհետեւ ուներ իր կայսրական շահերը: Իսկ պարսիկները, արաբները եւ մնացածները Հայաստանի վրա հարձակվելու ամենալավ հնարավորությունն ունեին հենց այն ժամանակ, երբ զգում էին, որ նախարարական տոհմերի միջեւ հակասություններ կան:
Ինչո՞ւ Ալիեւը հարձակվեց Արցախի վրա հենց 2020 թվականին: Իհարկե, մի շարք պատճառներով, որոնց շարքում առաջնահերթ էր, կարծում եմ, Հայաստանի ներքին վիճակը: Նա տեսավ, որ հեղափոխության արդյունքում հայաստանյան հասարակությունը պառակտված է, բաժանված է «սպիտակների» եւ «սեւերի», պետական ինստիտուտները, բանակը վարկաբեկված է եւ թուլացած: (Ի դեպ, դա, կարծում եմ, հեղափոխության պարտադիր հետեւանքը չէր, այդպիսին է այս իշխանությունների քաղաքականությունը): Նա նաեւ հաշվարկել էր, որ Փաշինյանը հնարավորություն կունենա պարտության մեղքը գցել «նախկինների» եւ բանակի վրա, եւ պարտությունից հետո մի քանի տարի մենք զբաղվելու ենք մեղավորների փնտրտուքով, որը մեզ նույնպես թուլացնում է:
Ներքին կյանքին, բնականաբար, նույնպես պետք է նայել սառը հայացքով: Եթե Փաշինյանը տարբերակ ունի շահագործելու մարդկանց էմոցիաները, միֆերը եւ անտեղյակությունը՝ սեփական իշխանությունը երկարաձգելու համար, ապա ինչո՞ւ դա չպիտի անի: Աշխարհում շատ քիչ են քաղաքական գործիչները, որոնք նման հնարավորությունից չեն օգտվի:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Բոլորս (նրանք, որոնք գյադաների ղեկավարման ժամանակահատվածում ապրել են Հայաստանում) լավ գիտենք ինստիտուցիոնալ մակարդակով ինչ էր կատարվում ՀՀ-ում, սակայն քանի որ հասարակության մի զգալի մասը մասնակից էր դրան, շատ դեպքերում՝ շրջանցում ենք: 2018-ից հետո հասարակության այդ զգալի մասին դուր չեկավ սեփական եկամուտների պակասելը, որի հետևանքը բնականաբար դիմադրությունը պետք է լիներ (սևի ու սպիտակի բաժանվելը): Տրամաբանական է նաև, որ պետք էին կոշտ մեթոդներ, իսկ թե ինչ հետևանքներով՝ դժվար է ասել… Երևի պետք էր:
ապրել էք Հայաստանում, շատ բարի… բայց դա ի՞նչ է նշանակում… ընդդամէնը քանի՞ տարի գոյութիւն ունեցած երկիր մըն էր, այդ.
նոր երկիր մը, մի օրից միւսը՝ նորմալ երկիր չի դառնար. անհնար է. որեւէ երկիր այդպէս չէ գոյացած.
երկար, երկարաշունչ, բարդ գործընթաց է՝ երկրի մը կերտումը, կայացումը. տասը, քսան սերունդներ ետք, դեռ հազիւ կը սկսի մի հաստատ բան ուրուագծուիլ. եւ ամէն մի սերունդ պիտի որ տանջուի, տառապի, «կեանք չունենայ», որպէսզի յաջորդ սերունդները նուազ տառապին, եւ մի քիչ աւելի «կեանք ունենան».
յատկապէս Հայութեան պարագային, այս էական ըմռնողութեան շնորհիւ է, որ գոյատեւած էինք այսքան ժամանակ. առանց Հայաստանի.
կարծում էիք – դեռ մինչեւ հիմա, ձեր այս ըսածով իսկ՝ դեռ կարծում էք – որ կտրուկ եւ հապճեպ միջոցներով -, կախարդական բաղադրատոմս մը կար որ մէկէն, ամէն բան լաւ լինի. թէ, «հրաշք-լուծումներ» կային.
պարզունակ, պարզամիտ, խակ մտածողութիւն է. յուզալից պատանիի ապարդիւն հեւք. որուն ուղղակի հետեւանքն է, տեղի ունեցած Աղէտը.
իսկ մէյ մըն ալ՝ այդ տեւական «գանգատի մշակոյթ»ը.
Հայաստանի մէջ իսկական թշուառը, եւ այն անձը որ այդքան էլ վատ կեանք չունէր, նոյն ձեւով եւ նոյն չափով կը գանգատէին. անդադար, տեւաբար. մնայուն եւ ծայրագոյն գանգատ՝ ամէն բանի դէմ, որեւէ բանի մասին. միայն գանգատ. գանգատ, գանգատ, գանգատ ու գանգատ.
իմ մեծ ծնողներս ուղղակի ապրած էին Ցեղասպանութիւնը. անասելի բաներ տեսած ու ապրած էին. եւ դեռ անկէ ետք, Մեծ Եղեռնից վերապրողի իրենց կեանքերն ալ չափազանց դժուար եղան. նորէն պատերազմ տեսան, նորէն իրենց ունեցած-չունեցածը, տուն-տեղ կորսնցուցին, ծայրագոյն վտանգներու ենթարկուեցան, նորէն մուհաճիր դարձան.
սակայն ամբողջ կեանքումս, իրենց բերանից, մի հատ գանգատ իսկ չեմ լսած, երբէ՛ք. ոչ մի մռայլ խօսք. մանաւանդ մեր, երեխաներուն առջեւ, յատուկ ճիգ կը թափէին որպէսզի՝ միշտ ժպիտ ունենան իրենց դէմքերուն վրայ.
այո, ամէն ժողովուրդի մէջ կայ մի հատուած, որ այդպէս, ինչ որ էլ լինի, միշտ դժգոհ է. սակայն հայաստանցիների պարագային, այդ հատուածը՝ զանգուածային է. գրեթէ լրիւ ժողովուրդն է. հաւաքական խորունկ նկարագիր մըն է. որմէ անկարելի է որ լաւ բան կարենար դուրս գալ.
տակաւին պիտի շարունակուի այս «վայրէջքը դէպի դժոխք». եւ անկումի ամէն նոր հանգրուանին, քիչ մը աւելի պիտի հասկանայ ամէն մարդ. սակայն արդէն զուր, ամուլ գիտակցութիւն է.
https://www.facebook.com/Blog-H-368796210632940/
https://haytougchamlian.blog/
H.Sh. Agree about the complain culture of Armenians in Armenia, it’s cultural and should be taken with a grain of salt (not seriously, it’s just folklore, void of substance).
I was a kid in the 80s and lived there for a short period and as far back as I can remember people were always dissatisfied: from the Soviet Union, from the communists, from Demirjian, from Gorbachev, from Shernenko, from the nuclear plant, etc. It hasn’t changed. I think Armenians saw in Nikol the ultimate figure/personification of the dissatisfied Armenian, their own mirror/alter-ego, constantly complaining, and they reflected to themselves: “oh, this guy is exactly like us, it would be nice if he was our leader, he would understand us”. That’s also why even after being elected Nikol remained, in essence, an opposition figure, constantly complaining of and blaming the previous regime. He knew that the moment he would stop complaining, he would immediately lose his popularity/rating 🙂
Conclusion: Nikol is the fairest thing that happened to Armenians 😉