Իսրայելական Webiz ընկերությունը պատրաստվում է իրենց երկրի ներսում ծրագրավորողների պակասը լրացնելու համար մասնաճյուղ բացել Հայաստանում, որի համար որպես մենեջեր հավաքագրվել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը:
Webiz ընկերությունը հիմնադրվել է 2018թ.: Ընկերության տեխնոլոգիական անձնակազմի հավաքագրման և վերապատրաստման կենտրոններն առաջարկում են ուսուցման համապարփակ ծրագրեր՝ հիմնված Իսրայելի ուսումնական ծրագրի վրա: Ընկերությունը ծրագրավորողներ է հավաքագրում է ինչպես իր վերապատրաստման ծրագրերի մասնակիցներից, այնպես էլ ավագ ծրագրավորողների:
Սեպտեմբերին ընկերությունը հայտարարեց, որ Թբիլիսիում տեխնոլոգիական անձնակազմի հավաքագրմամբ և վերապատրաստման կենտրոնի բացումից հետո մոտ 200 վրացիներ առաջատար մասնագետի պաշտոններ են ստացել իսրայելական բարձր տեխնոլոգիական ընկերություններում:
Այս պահին Webiz-ը իր մասնաճյուղն է բացում Երևանում և բացել է տեղական Webiz ակադեմիա: Նշվում է, որ ընկերությունն արդեն տեղում վարձել է մենեջերների: Աշոտ Փաշինյանը կաշխատի որպես տաղանդների ներգրավման մենեջեր: Հայկական մասնաճյուղը կղեկավարվի իսրայելական թիմի կողմից:
Կարդացեք նաև
Ընկերության համահիմնադիր Էյան Բար-Օզը նշել է, որ իրենց կողմից վերապատրաստում անցած մասնագետներն անմիջապես աշխատանքի առաջարկներ են ստանում իսրայելական ընկերությունների կողմից: Նրա խոսքով Հայաստանում մասնաճյուղի բացումն իրենց հնարավորություն կտա մասնագետներ գտնել կիբեր ոլորտում, Big Data-ի և արհեստական բանականության ոլորտներում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ