Հանրապետության հրապարակում ազգային ազատագրական շարժման հանրահավաքի ժամանակ «5165 ազգային պահպանողական շարժման» հիմնադիր ղեկավար Կարին Տոնոյանը պատասխանելով հարցին, թե որն է պատճառը, որ պատերազմում զոհված, գերի ընկած ու անհետ կորած զինվորների ծնողները չեն միավորվում բազմաթիվ անորոշությունների դեմ պայքարում եւ ամեն անգամ իշխանությունների հետ հանդիպման գնալով, ասես, ինքնակամ գնում են խաբվելու, ասաց. «Ես այս պահին կդիմեի ոչ թե այդ ցավի մեջ գտնվող ու, գուցե, հաշտված ծնողներին, այլ այն զինվորների ծնողներին, որոնց զավակներն այսօր կանգնած են սահմանին: Ես չգիտեմ, թե մենք քանի զինվոր ունենք, բայց ըստ Նիկոլ Փաշինյանի հայտարարության՝ իբր իր փրկած առնվազն 25-30 հազար զինվորների քանակը ենթադրելով եմ ասում. ամեն մի զինվոր ունի երկու ծնող: Դա անում է 60 հազար մարդ: Դա այն քանակն է, որը կարող է այս երկրի ճակատագիրը փոխել: Հետեւաբար, միայն զինվորների ծնողները, եթե դուրս գան եւ պահանջեն՝ իրենց զավակներին չտալ նման հրամաններ եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկել, դա լիովին բավարար է»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ