Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ինչպես Մյասնիկյանը կարողացավ հիմքը դնել այն երկրի, որը 70 տարի հետո Արցախ ազատագրեց, ես վստահ եմ, որ այդ օրը գալու է ու մենք այս տեսարանը շուռ ենք տալու»

Նոյեմբեր 22,2021 21:20

«Հայաստան» դաշինքի ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը այսօր ներկա էր Հանրապետության հրապարակում սահմանագծման եւ սահմանազատման հակահայկական ծրագիրը կանխելու, ստորագրման ներկայացված փաստաթղթի բովանդակությունը հրապարակելու, առաջնագիծը լիարժեք զինելու եւ ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու՝ գործող իշխանություններին ներկայացվող պահանջներով հանրահավաքին:

Aravot.am-ի հետ զրույցում գնահատելով երկրի հետ տեղի ունեցող ողբերգության նկատմամբ հասարակության մեջ նկատվող անհասկանալի անտարբերությունը՝ Գեղամ Նազարյանն ասաց. «Տեղեկացել էի, որ այս ժամին այստեղ հանրահավաք է լինելու: Քայլելով եկա, մոտեցա: Ու անկախ ինձանից համեմատում եմ «Երկունք» ֆիլմում պատկերված տեսարանի հետ: Հիշո՞ւմ եք, Ալեքսանդր Մյասնիկյանը գալիս է Երկիր ու մի տեղ տեսնում բարկացած, հունից դուրս եկած ժողովուրդ, մի քանի քայլ այն կողմ մի այլ խումբ՝ էլի զայրացած ու հուսահատ, մի ուրիշ տեղ՝ տիֆով հիվանդացած ժողովրդի խումբ: Այսօր պատկերը ճիշտ նույնն է՝ ժողովրդի հուսահատ ու զայրացած խմբեր, որոնք չգիտեն, թե ումից ինչ են պահանջում: Տարբեր է միայն այն ժամանակվա ու այսօրվա հագուստը եւ որ հիմա տիֆի փոխարեն կորոնավիրուսի համաճարակ է:

Բայց ինչպես Մյասնիկյանը կարողացավ հիմքը դնել այն երկրի, որը 70 տարի հետո Արցախ ազատագրեց, ես վստահ եմ, որ այդ օրը գալու է ու մենք այս տեսարանը շուռ ենք տալու»:

Գեղամ Նազարյանը, որի Աբգար որդին հերոսաբար նահատակվեց 44-օրյա պատերազմում, դիմում է բոլոր-բոլոր ծնողներին. «Այն, ինչ կատարվում է այսօր մեր հայրենիքի հետ, ձեզ հեչ չի հետաքրքրո՞ւմ: Սա բառիս բուն իմաստով երկրի փրկության կռիվ է, այլ ոչ թե վրեժի»: Բայց այս ամեն ինչի մեջ ինքը էլի լավատես է, վստահ, որ մենք դուրս ենք գալու այս վիճակից ի հեճուկս մեր երկրի դրսի ու ներսի թշնամիների:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930