Նոյեմբերի 22-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն ընդունել է Լիբանանի խորհրդարանի Հայկական պատգամավորական խմբի նախագահ, ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունուն: Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է Հայաստանում և Արցախում տիրող քաղաքական-անվտանգային իրավիճակը և դրա վերաբերյալ Դաշնակցության և ընդդիմադիր դաշտում ձևավորված դիրքորոշումը: Հանդիպման ժամանակ խոսվել է նաև Լիբանանի քաղաքական-տնտեսական ճգնաժամային իրավիճակի և այդ համատեքստում հայ համայնքի դիմագրաված դժվարությունների մասին:
Կողմերը քննարկել են երկուստեք մտահոգող հարցեր, ինչպես նաև խորհրդարանական մակարդակում Հայաստան-Լիբանան բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ջանքերի առավել արդյունավետ գործադրման կարևորությունն ու հնարավորությունները։
ՀՅԴ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ