Լրահոս
Օրվա լրահոսը

«E parliament» համակարգով կներդրվեն քվեարկության եւ անվտանգության հետ կապված ժամանակակից չափանիշներ

Նոյեմբեր 22,2021 20:15

Նոյեմբերի 22-ին ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանը, ԱԺ պատվիրակության անդամներ Գեղամ Մանուկյանն ու Սերգեյ Բագրատյանը տեսակապով մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ 58-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին:

Քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր:

Բաբկեն Թունյանը հանդես է եկել «Թվայնացման եւ նորարարական զարգացման արագացում՝ օրենսդրական գործընթացի արդյունավետության եւ խորհրդարանական գործունեության թափանցիկության աստիճանի բարձրացման համար» ելույթով: Նշվել է, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրով իրականացվում  են Ազգային ժողովի տեխնիկական վերազինման եւ թվայնացման աշխատանքներ: «E parliament» համակարգով կներդրվեն քվեարկության եւ անվտանգության հետ կապված ժամանակակից չափանիշներ:

Նիստի ընթացքում հաստատվել են հայկական պատվիրակության նոր անդամներ Գեղամ Մանուկյանի եւ Սերգեյ Բագրատյանի մանդատները:

Մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում քննարկվել եւ միաձայն ընդունվել է հայկական պատվիրակության առաջարկությունը «Սեւծովյան տարածաշրջանում կրթության բնագավառում համագործակցության նպատակներն ու խնդիրները համավարակից հետո» թեմայի վերաբերյալ:

Նիստում ՍԾՏՀ ԽՎ-ի նախագահությունը 6 ամսով փոխանցվել է Ռուսաստանի Դաշնությանը: ՍԾՏՀ ԽՎ-ին անդամակցում է 12 երկիր: Առաջիկայում միջազգային կազմակերպությանը կանդամակցի Հյուսիսային Մակեդոնիան:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930