ԱՄՆ-ը պաշտպանում է ուղիղ շփումները Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ ուղղված երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգերը:
«Ինձ հաճելի էր տեսնել այդ հանդիպման մասին հայտարարությունը: ԱՄՆ-ը համառ ջանք է թափել, որպեսզի առաջնորդներն ուղիղ հանդիպում ունենան: Հույս ունեմ, դա կլինի քայլ ընդառաջ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար»,- ասել է Լիտցենբերգերը՝ մեկնաբանելով դեկտեմբերի 15-ին Բրյուսելում նախատեսվող Փաշինյան-Ալիև հանդիպումը «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակում:
Դեսպանն ընդգծել է, որ ԱՄՆ-ը սատարում է երկու երկրների միջև ուղղակի շփումները: «Մենք ողջունում ենք այդ կամքը և հույս ունենք, որ կողմերը կօգտվեն դրանից»,- ասել է դեսպանը:
Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին՝ ԱՄՆ դեսպանը նշել է, որ Վաշինգտոնն ակտիվ գործակցում է Բաքվի հետ տարբեր ոլորտներում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ