Մի շարք երկրներ, այդ թվում Հայաստանը, Ղազախստանը և Արաբական Միացյալ Էմիրութունները հետաքրքրութուն են ցուցաբերել ռուսական հարվածային Ка-52М և Ми-28НЭ ուղղաթիռների նկատմամբ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի գլխավոր տնօրեն Անդրեյ Բոգինսկին:
Նրա խոսքով նոյեմբերի 14-18-ը ԱՄԷ-ում տեղի ունեցած Dubai Airshow 2021 միջազգային ցուցահանդեսի շրջանակում մեծ հետաքրքրություն է առաջացել նշված ռուսական ուղղաթիռների նկատմամբ: «Եղել են պատվիրակություններ Հայաստանից, Ղազախստանից, Մալայզիայից, Մավրիտանիայից, ԱՄԷ-ից, Սաուդյան Արաբիայից: «Ռոսօբորոնէքսպորտից» մեր գործընկերներն ակտիվ աշխատում են առաջխաղացման ուղղությամբ, մենք բավարարված ենք ունեցած արդյունքներով»,- ասել է Բոգինսկին:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ