Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը փորձելու է Անգեղակոթ-Շաղատ հատվածով ճանապարհ ստանալ»․ Վահե Հակոբյան

Նոյեմբեր 22,2021 18:50

«Նոյեմբերի իննի դավաճանական փաստաթղթի ստորագրումից հետո քննարկվում էր Կովսական-Օրդուբադ ճանապարհի հարցը, որին շատ կտրուկ արձագանքեցին Իրանի իշխանությունները, եղան սպառնալիքներ, զորքերի կուտակումներ։ Հետո իրանական զորքը հեռացավ սահմանից։ Ի՞նչ կատարվեց։ Իմ ընկալմամբ՝ սա նշանակում է, որ Իրանը ստացավ որոշ երաշխիքներ։

Ո՞ւմ կողմից եւ ոնց, չեմ կարող ասել»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց Սյունիքի նախկին մարզպետ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանը։

«Անգեղակոթ-Շաղատ ճանապարհը մեկ ամիս առաջ սկսած՝ կառուցվում է ինտենսիվ տեմպերով։ Դրա հաջորդ հատվածը Նախիջեւանի սահմանն է։ Ադրբեջանցիներն արդեն իսկ կառուցել-վերջացրել են մաքսային տերմինալ։ Ոչ թե անցակետ, այլ տերմինալ՝ «կարգո», պահեստներ․․․հիմա ադրբեջանցիների ակտիվությունը հենց այդ հատվածում իրավունք է տալիս մեզ առնվազն մտածելու, որ այդտեղով փորձելու են ճանապարհ ստանալ։ Դրա համար Նիկոլի պատգամավորները զրոյական կետից են խոսում։ Մոսկվային շրջանցելո՞վ պայմանավորվեցին»,-հարցադրում արեց Վահե Հակոբյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930