«Պարոն Թունյանի կարծիքը միայն իր կարծիքն է։ Իմ բացակայությունը հանձնաժողովի նիստ վարելու խոչընդոտ չի կարող լինել»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանի հայտարարությանը, թե Հակոբյանի բացակայությունը լիագումար նիստում որպես համազեկուցող եւ հանձնաժողովի արտահերթ նիստում բացակայությունը որպես հանձնաժողովի նախագահ անթույլատրելի է։
«Դրա համար կա տեղակալ՝ պարոն Թունյանը։ Թող բարի լինի կատարի իր պարտականություններն իմ բացակայության ժամանակ։ Եթե ինքն է բացակա, ապա հանձնաժողովի ցանկացած անդամ իրավասու է հանձնաժողովի որոշմամբ նիստը կայացնել։ Համոզված եմ, որ պարոն Թունյանն ուզում է «обозначить свое присутствие»,-հավելեց Վահե Հակոբյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ