«Նախաձեռնելու ենք խորհրդարանական լսումներ, որոնք տեղի կունենան այս շաբաթվա ընթացքում»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով հարցադրմանն այն մասին, որ քաղաքական ուժերի մի մասը բողոքի ցույցեր է անում ու պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ի՞նչ են անելու ընդդիմադիր պատգամավորները։
Վահե Հակոբյանը տեղեկացրեց, որ հրավիրելու են բոլոր արտախորհրդարանական ուժերին, որպեսզի քննարկեն այս իշխանության դեմ մեկ ռազմավարություն։
Պատգամավորն անդրադարձավ նաեւ փաստին, որ Կապանի օդանավակայանից թռիչքներ չեն լինելու։ Ըստ նրա՝ օդանավակայանի գործարկումը Կապանում իշխանության նախընտրական քարոզարշավի փուչիկներից էր, որով ուզում էին «թոզ փչել» մարդկանց աչքերին։
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ