«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանի ֆեյսբուքյան գրառումը
Այսօր Հանրագիր ենք ներկայացրել Արդարադատության նախարարություն՝ խնդրելով բարձրացնել տեղեկություն ստանալու իրավունքի խախտումների համար վարչական պատասխանատվության գործող չափերը՝ հասցնելով մինչեւ 200.000 դրամի, ինչպես նաև պատասխանատվություն նախատեսել տեղեկություն ստանալու հարցումներին պատասխանելու օրենքով սահմանված ժամկետները խախտելու համար։
Փորձը ցույց է տալիս, որ մինչեւ չկիրառվեն վարչական պատասխանատվության նորմերը, հարցումներին լիարժեք, սպառիչ և ժամանակին պատասխանելու պրակտիկան չի զարգանա։
Կարդացեք նաև