Aravot.am-ի տեղեկություններով նոյեմբերի 17-ին Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի աշխատակից Ս. Պ.ն դիմել է դատախազություն՝ իր ղեկավարի դեմ բողոք ներկայացնելով, որ Ա. Յ.-ն իրեն սպառնում է կիրառել տույժեր եւ հեռացնել աշխատանքից՝ եթե իր հետ սեռական հարաբերություններ չունենա:
Գործը դատախազությունից ՀՀ քր. դատ. օր. 180-181 հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու գրավոր ցուցումով ուղարկվել է ոստիկանություն: Նախապատրաստվում են նյութեր:
Այս գործի առնչությամբ էլ Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի լրատվական ծառայությունից Aravot.am-ին հայտնեցին, որ հարցը խիստ անձնական տիրույթում է եւ որեւէ տեղեկատվություն չունեն, որպեսզի տրամադրեն:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ