«Եթե չկա հայանպաստ լուծում, ինչո՞ւ 5000 զինվորի գլուխ կերավ։ Սա մի բանի մասին է խոսում՝ ամեն պետության ղեկավար պետք է սպասարկի պետության շահը»,-լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե չկա Արցախի հարցի հայանպաստ կամ ադրբեջանանպաստ լուծում, կա լուծում կամ չլուծում՝ ասաց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Այն, որ նա հանդգնում է ԱԺ ամբիոնից ասել, թե պետք է լուծում, որպես լուծում կարելի է հասկանալ, որ Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում։ Սա հերթական դավադիր, դավաճանական հայտարարությունն է»,-համոզմունք հայտնեց Էդուարդ Շարմազանովը, ապա թվարկեց հիմնավորումներն առ այն, որ մինչեւ 2018թ․-ը իրենց իշխանությունը բանակցային գործընթացից թողել է հայանպաստ լուծում ու ժառանգություն:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ