«Սա հերթական շինծու, խղճուկ մեղադրանքն է, որն ի ցույց է դնում կապիտուլյանտ ռեժիմի հողատու վարքագիծը։ Սյունիքի շուրջ տեղի են ունենում ոչ հայանպաստ, դավադիր գործողություններ, եւ սա հանրության ուշադրությունը շեղելու համար է»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ հարցաքննության կանչվելու մասին նրա փաստաբանի հայտարարությանը՝ ասաց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Սերժ Սարգսյանը չի վախենում ոչ բերման ենթարկվելուց, ոչ էլ կալանավորվելուց։ Եթե դա կօգնի Սյունիքի ու Արցախի հայկական լինելուն՝ նա պատրաստ է, բայց սա մեկ անգամ էլ ցույց է տալիս, որ այս իշխանությունը շարժվում է թուրք-ադրբեջանական օրակարգով»,-նշեց Էդուարդ Շարմազանովը։
Ինչ վերաբերում է ներքաղաքական օրակարգին, նա տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյանի հեռացման նպատակով պատրաստ են գործակցել բոլոր պետականամետ ուժերի հետ։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ