Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեր հարցն այսօր լուծում են գերտերությունները՝ առանց մեզ ու երբ դրսից տեսնում են, ժողովուրդն անտարբեր է, շատ ավելի հեշտ է լինելու կտրտել մեզ». Արա Զոհրաբյան

Նոյեմբեր 22,2021 16:02

«Երբ ասում էին՝ Արցախը Հայաստանի դարպասն է, շատերը երեւի չէին գիտակցում դրա կարեւորությունը: Այսօր Արցախի մեծ մասը կորցրել ենք ու տեսնում ենք, որ խնդիրը հասել է ՀՀ սահմաններին: Ցավոք, մենք ունեցանք զոհեր եւ գերիներ: Այսօր մենք տեսնում ենք, որ մեր զինվորին թիկունք չեն կանգնում: Քաջ գիտակցում ենք, որ մեր զինվորները չեն պարտվել, փողկապով, թուղթ ու գրիչով մարդիկ են հանձնել տարածքները»,- այսօր Հանրապետության հրապարակում «5165» շարժման նախաձեռնությամբ բողոքի ցույցի ժամանակ ասաց Արա Զոհրաբյանը: Նա հորդորեց օրհասական պահին միասնական լինել:

Հիշեցնենք, որ ցույցը կազմակերպվել է՝ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման ստորագրվելիք փաստաթուղթը հրապարակելու պահանջով:

Արա Զոհրաբյանն ասաց, որ մեր հարցն այսօր լուծում են գերտերությունները՝ առանց մեզ ու երբ դրսից տեսնում են, որ ժողովուրդն անտարբեր է, ժողովրդին հետաքրքիր չէ, թե ինչ է կատարվում երկրի ներսում, շատ ավելի հեշտ է լինելու կտրտել մեզ. «Երբ որ ժողովուրդը ոտքի է կանգնում, ուզեն-չուզեն՝ հաշվի են նստելու: Գիտեն՝ այս ժողովուրդը երբ մռնչաց՝ բոլորին քշելու ու տանելու է»:

Նա ասաց, որ այսօր ժամը 17-ին լինելու են հրապարակում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930