Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ունենք հիմնավոր կասկածներ, որ ՀՀ-ից թշնամուն են զիջվելու կենսական տարածքներ, ռազմավարական բարձունքներ, Արցախը ճանաչվելու է Ադրբեջանի մաս» 5165 շարժում

Նոյեմբեր 22,2021 15:49

Այսօր Հանրապետության հրապարակում «5165» շարժման նախաձեռնությամբ բողոքի ցույց էր կազմակերպվել՝ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման ստորագրվելիք փաստաթուղթը հրապարակելու պահանջով:

Շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը հայտարարեց, որ այսօրվանից սկսում են անհնազանդության ցույցերը ու ներկայացնելու են իրենց պահանջները. «Մեկ տարի միայն խոսում ենք, ժամանակն է գործի անցնել»: Նա ասաց, որ համագործակցելու են ընդդիմադիր դաշտի այլ անդամների հետ. «Մեկ տարի ամեն ինչ արեցին, որ մեկս մյուսին չվստահենք: Հիմա վստահելու ենք իրար, բոլոր այն ուժերին, որոնց համար այս պայքարը վերքաղաքական, վերկուսակցական է, հայրենիքի համար պայքար է եւ բոլոր այն ուժերին, որոնք Հայաստանի ճակատագիրը չեն տեսնում որեւէ այլ ուժի տակ, տեսնում են անկախ, ինքնիշխան Հայաստան: Խորհրդարանական ընդդիմությունից մենք պահանջելու ենք, որ Ազգային ժողովում կատարեն իրենց դերը»:

Շարժման նախաձեռնողները կառավարության դիմաց կանգնած՝ ներկայացրեցին իրենց պահանջը. «Փաստաթղթի վերաբերյալ ունենք հիմնավոր կասկածներ, որ ՀՀ-ից թշնամուն են զիջվելու կենսական տարածքներ, ռազմավարական կապուղիներ ու բարձունքներ, իսկ Արցախը ճանաչվելու է Ադրբեջանի մաս: Մեր մտահոգությունները ավելանում են, քանի որ նշված փաստաթղթի բովանդակության բացահայտմանն ուղղված թե՛ խորհրդարանական եւ թե՛ արտախորհրդարանական նախաձեռնությունները տապալվում են: ՀՀ Սահմանադրության համաձայն, ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են բացառապես հանրաքվեի միջոցով: ՀՀ ԳԽ 1992-ի հուլիսի 8-ի որոշմամբ, ՀՀ-ի համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ ԼՂ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում: Ելնելով նշվածից՝ կառավարությունից պահանջում ենք ներկայացնել Նիկոլ Փաշինյանի նշած փաստաթղթի բովանդակությունը»:

Դիմումը շարժման անդամները փոխանցեցին կառավարություն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930