Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք այլընտրանք չունենք. կամ պետք է հայրենի հողում ապրենք արժանապատիվ, կամ՝ ցեղասպանվենք ու քոչենք Հայաստանից». Զարուհի Փոստանջյան

Նոյեմբեր 22,2021 15:36

«21-րդ դարում, երբ մենք հաղթահարել ենք ցեղասպանության զոհի բարդույթը եւ ունեինք նաեւ հաղթանակած ազգի կարգավիճակ, մեզ նորից փորձում են տեղափոխել ցեղասպանվածի, առանց հայրենիքի, առանց պետության ազգի կարգավիճակի, եթե դրանից հետո դա կոչվելու է ազգ»,-այսօր «Հայելի» մամուլի ակումբում ասել է «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը եւ հանրությանը դիմադրությանը միանալու կոչ արել:

Տիկին Փոստանջյանը նաեւ ասել է, որ իր տեղեկություններով՝ ներկայումս Սյունիքում շրջափակման մեջ հայտնված գյուղերի բնակիչները ամեն գիշեր մտայնություն ունեն, թե թուրքը ուր որ է կներխուժի: «Ես այդ գյուղեր այցելել եմ եւ գիտեմ, թե ինչպես դրանք պետք է շրջապատման մեջ գտնվեին: Հիմա պետք է մի կողմ դրվի կուսակցություն, նախկին, ներկա, ապագա… Բոլորը պետք է իջնեն հրապարակ: Երեւանում եւ մյուս քաղաքներում հրապարակները պետք է լինեն բազմամարդ, վերածվեն միասնության հրապարակների՝ ընդդեմ զավթողականության:

Այսօր կառավարության շենքում նստած անձը պատրաստ է ամեն ինչ տալ, միայն թե մնա այդ պաշտոնին, որովհետեւ ուրիշ տարբերակ այլեւս չունի: Կամ պետք է մնա պաշտոնին, կամ պետք է ընդհանրապես չլինի: Նա այլընտրանք չունի: Բայց մենք էլ այլընտրանք չունենք: Կամ մենք պետք է հնարավորություն ունենանք մեր հայրենի հողում արժանապատիվ ապրելու, կամ պետք է ցեղասպանվենք, իսկ լավագույն դեպքում՝ քոչենք Հայաստանից»,- հայտարարել է «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930